Սա այլևս հների և նորերի պայքար չէ, սա Հայաստանում մեր ֆիզիկական գոյության համար կռիվ է. Պարսյան
Սա այլևս հների և նորերի պայքար չէ, սա Հայաստանում մեր ֆիզիկական գոյության համար կռիվ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրար հերթ չտալով հրապարակվում են Խորհրդային Հայաստանի քարտեզներ, փաստաթղթեր, որոնցով փորձում են հիմնավորել այս կամ այն շրջանի Հայաստանին պատկանելը։
Իրական քաղաքականության (գերմաներեն Realpolitik) տեսանկյունից դրանք որևէ արժեք չունեցող հիմքեր են, մեր սահմանները կանցնեն այն վայրերով, որոնք կկարողանանք պահել ինքնուրույն կամ մեր դաշնակից Ռուսաստանի միջոցով։
Հիշեցնեմ, որ 1994 թվականի զինադադարից հետո Հայաստանի, Արցախի և ազատագրված տարածքների սահմանները դրվել են ուժի դիրքերից և ոչ այս կամ այն փաստաթղթի վրա հղում կատարելով։ Հետևաբար, հայ-ադրբեջանական նոր սահմանը կգծվի արյունով կամ կռվից խուսափելու ճանապարհով, ինչն արեց Ադրբեջանը 1994 թվականին՝ զիջելով գրեթե ամեն ինչ։
Գործող իշխանությունները, փորձելով խուսափել պատասխանատվությունից, մանևրում են այս երկու տարբերակների միջև, ինչի հետևանք կունենանք և՛ տարածքային, և՛ մարդկային կորուստներ։
Ճիշտ տարբերակն ընտրելու համար անհրաժեշտ է գնահատենք մեր ռեսուրսները, բարոյահոգեբանական մթնոլորտը և գործընկերների ծրագրերն այս տարածաշրջանում։ Անկախ նրանից, որ տարբերակը կընտրենք, նոր կորուստներ են լինելու. պետք է պատրաստ լինենք դրանց։
Սա այլևս հների և նորերի պայքար չէ, սա Հայաստանում մեր ֆիզիկական գոյության համար կռիվ է։
Մենք կարող ենք արդյունավետ լուծումներ գտնել, դրա համար համազգային համախմբում է հարկավոր»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար