ՔՊ-ում սասանվել են Արայիկ Հարությունյանի դիրքերը
«168 Ժամի» տեղեկություններով՝ իշխանական բուրգում սասանվել են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի դիրքերը:
Գաղտնիք չէ, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում մշտապես դիրքային պայքար է ընթացել նույն Արայիկ Հարությունյանի, նախկին փոխվարչապետ, ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, մի շարք այլ բևեռների միջև՝ ազդեցության ոլորտների համար:
Այս ֆոնի վրա Սուրեն Պապիկյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում կտրուկ ուժեղացրել է վերջինիս դիրքերը, և դա է պատճառը, որ Արայիկ Հարությունյանը հիմա ամեն ինչ անում է փոխվարչապետի թափուր պաշտոնում նշանակվելու համար:
Սակայն Արայիկ Հարությունյանի դիրքերի թուլացումն իրենց կուսակցության ներսում պայմանավորված չէ սոսկ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու հետ:
Կապանի ընտրություններում կրած խայտառակ պարտությունն ըստ ամենայնի անհետևանք չի անցնի Արայիկ Հարությունյանի համար: Այդ պարտության մեղավոր ՔՊ-ում արդեն իսկ նշանակել են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարին, ով համառորեն իր սանիկին՝ մասնագիտությամբ նկարիչ, սակայն Կապան խոշորացված համայնքում որևէ հեղինակություն չունեցող Դավիթ Դանիելյանին էր առաջ մղում՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածու:
ՔՊ-ում պարտության մեղավոր են համարում սխալ ընտրված թույլ թեկնածուին, թեպետ կրկին ընտրված համայնքապետ Գևորգ Փարսյանը տառացիորեն ջախջախել էր մրցակցին՝ ձայների 70.56-29.44% հարաբերակցությամբ, և անհասկանալի է՝ ով պետք է կամ կարող էր առաջադրվել ՔՊ-ից, որ քիչ թե շատ դիմադրություն ցույց տար Գևորգ Փարսյանին Կապանում:
Ամեն դեպքում ՔՊ-ում համարում են, որ Կապանի ընտրությունների վերջնական պատկերը Արայիկ Հարությունյանի քավոր-սանիկական հարաբերությունների լոբբիստական ջանքերի արդյունքն է:
Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների, հենց Արայիկ Հարությունյանն էր համոզել, որ ընտրություններից մի քանի օր առաջ կառավարությունը 9 միլիարդ դրամ փող հատկացներ Կապանում կրթական ծրագրերի իրականացման համար, այսինքն՝ այդ գումարի տրամադրման լոբբիստը ևս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն է՝ որպես ԿԳՄՍ նախկին նախարար: Վերջինիս պատկերացմամբ՝ այդ գումարն իր սանիկ Դավիթ Դանիելյանին պետք է դիվիդենտներ բերեր, ինչը, սակայն, նույնպես չաշխատեց, ինչպես չաշխատեց Նիկոլ Փաշինյանի՝ այդ ընթացքում 2 անգամ Կապանում լինելը՝ ի աջակցություն ՔՊ-ի թեկնածուի:
Հիմա, ըստ էության, Արայիկ Հարությունյանին նաև այդ 9 միլիարդի համար են մեղադրում, որն ըստ ՔՊ-ականների տրամաբանության՝ անիմաստ տրամադրվեց մի համայնքի, ուր իրենք փաստորեն հաղթելու ոչ մի շանս չունեին:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը