Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել է մշակութային արժեքների պաշտպանությունը հակամարտությունների ընթացքում Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրել Փաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզում Մենք կավարտենք գործը, եւ կավարտենք շատ արագ. Թրամփի ուղերձը ազգին Փաշինյան-Պուտին հանդիպման մանրամասները Մեծ Պահք․ Ավագ Հինգշաբթի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել է մշակութային արժեքների պաշտպանությունը հակամարտությունների ընթացքումՆախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրելՓաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամԴավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզումՄենք կավարտենք գործը, եւ կավարտենք շատ արագ. Թրամփի ուղերձը ազգինՓաշինյան-Պուտին հանդիպման մանրամասներըՄեծ Պահք․ Ավագ ՀինգշաբթիԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է Լուսին
Հայաստան

Գուրգենը մինչեւ վերջ կռվել է, նռնակով պայթեցրել է իրեն, սպանելով նաեւ մի քանի ադրբեջանցիների. Գուրգեն Սարգսյանի ընկեր

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված զինծառայողների թվում էր նաեւ 31–ամյա պայմանագրային Գուրգեն Աշոտի Սարգսյանը։ Նա Գյումրիից էր, մասնակցել էր 44 –օրյա պատերազմին։

Գուրգենի մահվան մասին հայտնի էր դեռ երկու օր առաջ, սակայն պաշտոնական հաստատում չկար։ Պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության մեջ էին նաեւ Գուրգենի տվյալները։

Գուրգենին այսօր՝ նոյեմբերի 19–ին, հուղարկավորել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում։ Նա հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

«Պատմում են, որ Գուրգենը մինչեւ վերջ կռիվ է տվել, փամփուշտները, երբ վերջացել են, օգնություն է խնդրել, որը, սակայն, ուշացել է եւ նա նռնակով պայթեցրել է իրեն, սպանելով նաեւ մի քանի ադրբեջանցիների»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գուրգենի ընկերը՝ Վահե Մինասյանը։

31–ամյա պայմանագրային զինծառայողը ծնողների հետ էր ապրում, քույր ունի, ամուսնացած չէր։

«Նա փոքրուց էլ հանձվող տղա չէր, համարձակ ու թասիբով էր։ Մարդկային, կարեկցող, լավ մարդ էր Գուրգենը։ Նրան օգնության հարցով դիմողները գիտեին, որ Գուրգենը չի մերժի։ Երկար տարիներ զբաղվել էր ֆուտբոլով, շատ լավ ֆուտբոլիստ էր»,– պատմեց Վահեն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին, ժամը 13։00-ի սահմանում, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Մի քանի ժամ այդ ուղղությամբ մարտեր էին ընթացել, հայկական կողմը երկու մարտական դիրք էր կորցրել։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել էր։

Պաշտպանության նախարարությունը նախ հայտնել էր մեկ զոհի մասին, որը 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանն է։ Նախարարությունը հաղորդել էր, որ կա 13 գերեւարված զինծառայող, իսկ 24 զինծառայողի հետ կապը կորել էր, եւ նրանց ճակատագիրն այդ պահին անհայտ էր։

Այսօր՝ նոյեմբերի 19–ին, նախարարությունը հայտնեց, որ ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանք են՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։