«Սա էլ կոչվելու է 10-ի դատ». Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուսանկար է հրապարակել այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստից ու գրառում արել:
Նա, մասնվորապես, նշել է. «Սա էլ կոչվելու է 10-ի դատ։ Տղերքը դատվում են այս իշխանությունների ու Փաշինյանի ձեռքի գործիք դատախազության կողմից, քանի որ խիզախություն են ունեցել ի շարս հազարավոր այլ քաղաքացիների, ՀՀ գլխավոր դատախազության դեմ բողոքել Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ։ Չեն ընկրկելու մեր ընկերները, քանի որ կա #ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ...»։
Նշենք, որ դատվող տղաների թվում է նաև պատգամավորի որդին՝ Տարոնը։
Գործով ամբաստնայալ են համարվում Արսեն Իշխանի Վարդանյանը, Էմանուել Նորմանդի Սինանիին, Նարեկ Արամի Վերդյանը, Արշակ Աշոտի Սարգսյանը, Սարգիս Եղիազարի Կարապետյանը, Տարոն Գեղամի Մանուկյանը, Մեսրոպ Մնացականի Եղիազարյանը, Աշոտ Հայկազի Հովհաննիսյանը, Բագրատ Նորիկի Եսայանը, Նարեկ Նահապետի Մանթաշյանը։
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ամբաստանյալներից երեքի բացակայության պայմաններում այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշանակեց դեկտեմբերի 8-ին ժամը 11։30-ին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար