Սյունիքում չկա բնակավայր, որ շրջափակման մեջ լինի. ՀՀ վարչապետ (տեսանյութ)
Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրեց տեղեկություն ներկայացնել Սյունիքում այլընտրանքյային ճանապարհների կառուցման վերաբերյալ:
«Մենք ունե՞նք գյուղեր, որոնք գտնվում են շրջափակման մեջ, թե՞ չունենք: Եվ եթե չունենք, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում եւ սոցիալական ցանցերում»,-հարցրեց վարչապետը:
Գնել Սանոսյանն ասաց, որ կա յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում են. «Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որն ավարտված է ու արդեն երթևեկելի է, նորմալ է: Նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք երրորդ շերտը կտեղադրվի:
Մյուս վեց հատվածում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան, մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կիլոմետր է: Այդ ճանահարհի 3-5-4 կմ-ն արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են: Մյուս հատվածներում շարունակվում են որոշ տեղերում բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման եւ անհրաժեշտության դեպքում նաեւ խճապատման աշխատանքներ:
Մյուսը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, մի մասն ամբողջովին նոր է կառուցվում: Այնտեղ որոշակի դժվարություններ կան, անտառի հատած կա, որի միջով անցնում է: Նույն Շուռնուխ գյուղը առնվազն երկու ճանապարհ ունի. մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը նորմալ է, գործում է, մյուսը Շուռնոխ-Բարձրավան եւ արդեն նշեցի այդ կառուցվող ճանապարհը, որն անցանելի է բոլոր մեքենաների համար:
Որոտան-Խոտք ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ն ամբողջովին պատրաստ է, նկատի ունեմ ոչ թե ասֆալտապատ է, այլ հիմքը ամբողջովին ենթեւեկության համար պատրաստ է: Մյուս 5 կմ-ի վրա նորից իրականացվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ:
Եվ երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան-Ճակատեն ու Կապան- Գեղանուշ-Ճակատեն: Օրեր առաջ սկսվել է Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք նաեւ խճապատման աշխատանքները: Որոշակի թեքություններ կան, 2-3 օրում խճապատման աշխատանքը կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի: Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակտեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ եւ ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելը:
Իհարկե, շարունակվում է Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները: Այնտեղ 6,5 կմ ճանապարհի աշխատանքներ են իրականացվել», - ասաց Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե այդ բոլոր ուղղություններով պետք է օր առաջ ունենալ գրունտային վիճակում գտնվող ճանապարհներ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար եւ բոլոր եղանակներին. «Շինարարական սեզոնի մեկնարկի հետ մեկտեղ այդ ճանապարհները կասֆալտապատենք: Նաեւ պայմանավորվել ենք, որ Խոտանան գյուղի հատվածում շրջանցիկ ճանապարհ կիրականացնենք, որպեսզի բեռնատարները գյուղ չմտնեն»:
Նա նշեց, թե ևս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունեն, որը հիմա կսկսեն իրագործել:
«Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ, ընդհանրապես, կտրված լինի, շրջափակման մեջ լինի», - վստահեցրեց վարչապետը:
Սանոսյանն էլ ասաց, թե և Որոտանը, և Շուռնուխը, և Բարձրավանը ճանապարհներ ունեն, գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որը առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում ավելի մատչելի կդառնա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...