Բոյկոտը նախազգուշական քայլ է և չի նշանակում, որ մենք խուսափելու ենք բոլոր տիպի հարցերի քննարկումներից․ Արծվիկ Մինասյան
ԱԺ նիստերը բոյկոտելը ընդդիմության կողմից նախազգուշական քայլ է, որևէ ձևով չի նշանակում, որ մենք խուսափելու ենք բոլոր տիպի հարցերի քննարկումներից, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ։
Հարցին՝ ի՞նչ հարց են կարողանում լուծել ԱԺ-ում ընդդիմադիրները, որ հապաղում են վար դնել մանդատները, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նախորդ գումարման ԱԺ-ին մշտապես արտախորհրդարանական ուժերը, այդ թվում նաև պայքարը խորհրդարանից դուրս, աջակցություն է ցուցաբերել՝ առաջադրելով մի շարք հարցեր, որ խորհրդարանում պետք է բարձրացվեն, խորհրդարանում արտահերթ նիստեր պահանջվեն և այլն։
«Հարցն այն է, որ մենք այսօր մի իրավիճակի առջև ենք կանգնած, որ բացահայտ ու շատ ակնառու կերպով քաղաքական մեծամասնությունը, առաջ տանելով սեփական նեղ, խմբային շահերը, ուղղակի արհամարհում է սահմանադրական կարգավորումները։ Մենք ներկայում ՍԴ-ում ունենք նաև ներկայացված դիմումը այս ապօրինի վարքագիծը բացահայտելու և նրանց գործողությունների սահմանադրականությունը բացահայտելու պահով»,-ասաց Մինասյանը։
Երկրորդը, նրա խոսքով, ԱԺ ներկա նստաշրջանի օրակարգում ընդդիմության պահանջով 3 հարց է ներառված՝ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունները, որը վերաբերում է մեր բնակչության կարևոր իրավունքներից մեկին՝ մինչև 500 հազար դրամ տուգանքի դեպքում վարչական մարմիններին արգելվելուն վերադասության կարգով դատական բողոք բերել, երկրորդը՝ գերիների և պահվող անձանց վերաբերող հարցը, երրորդը հարցապնդումն էր, որը հետպատերազմյան շրջանում հումանիտար սխեմաներին էր վերաբերում։
«Մենք չենք հրաժարվել սրանց քննարկումներից, այս հարցերը ավտոմատ տեղափոխվում են, քաղաքական մեծամասնությունը չի կարող միանձնյա քննել, հիմնական զեկուցողները տեղում չեն»,-ասաց Արծվիկ ՄԻնասյանը՝ վստահեցնելով, որ իրենք բոլոր գործիքակազմերն օգտագործելու են։
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...