Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում. Վահե Հակոբյան
Ամեն օր մեր երկիրը կանգնում է խնդիրների առջև, ամեն օր մենք գնում ենք նոր զիջումների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները վերլուծելով՝ գալիս ենք եզրակացության, որ 2020 թ. պատերազմում կրած պարտությունը շարունակական բնույթ է կրում: Մենք չսահմանափակվեցին Գորիս-Կապան ճանապարհը կորցնելով, 2 օր առաջ փակվեց Կապան-Ճակատեն ճանապարհը, ադրբեջանական զինուժն ավելի է խորանում ՀՀ սուվերեն տարածքում»,-ասաց նա:
Ըստ Վահե Հակոբյանի, այլընտրանքային ճանապարհի նախագիծը, որը Գորիսը Տաթեւով կապում է Կապանին, արվել է սխալներով, արդեն խցանումներ կան, մինչդեռ դեռևս ձյուն չի եկել, ճանապարհներին սառույց չկան, մառախուղ չէ:
«Կապան-Ճակատեն ճանապարհը կորցնելով՝ 4 գյուղի՝ Սրաշեն, Ճակատեն, Շիկահող, Վերին Հանդ, 600 բնակիչ, մնացին շատ բարդ կացության մեջ: Այդ գյուղերը Կապան խոշորացված համայնքի մեջ են մտնում, եթե 10 կմ էին հատում Կապան հասնելու համար, հիմա ստիպված պետք է գնան Մեղրիով, Քաջարանով, 150 կմ շրջանց կատարելով՝ գան Կապան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Այնուհետև նա հարցադրում արեց՝ այս պայմաններում ի՞նչ է անում կառավարությունը. «Փոխանակ անվտանգության հարցերը փորձի լուծել, բեմադրություններ է անում՝ նախարար է հանում, նշանակում: Ինչո՞ւ հեռացվեց պաշտպանության նախարարը, պատշաճ դիմադրություն չէ՞ր իրականացնում, թե՞ հակառակը: Ինչո՞ւ հանրությունը դրա մասին չգիտի: Ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը պաշպանության նախարարության հետ: Այս ամեն ինչը մի կողմ դրած՝ Փաշինյանը շարունակում է իր մանր վրեժխնդրությունը՝ կալանավորելով մեր գործընկերներին»,- պատասխանելով իր հարցադրմանը՝ ասաց Վահե Հակոբյանը:
Նա համոզված է՝ այս կառավարության օրոք մեր պարտությունները, կորուստները լինելու են շարունակական, մինչև մեր պետականության կորուստը:
«Այս իշխանությունները չունեն հասկացողություն՝ ինչ է նշանակում պետական և ազգային շահ: Իրենք ունեն մեկ շահ՝ աթոռներից կառչել, իրենց պաշտոններում մնալ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար