Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Քաղաքականություն

ԱԽ հայտարարությունը ճանապարհների մասին խախտում է Սահմանադրությունն ու մարդու իրավունքների միջազգային պահանջները. ՄԻՊ

ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) այսօրվա հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«1) Մասնավորապես, ԱԽ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը հղում է անում ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների ու նշում, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում:

Այնուհետև, ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վստահ համոզմամբ՝ ԱԽ-ի այս հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները, անտեսված է այն, որ ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ ոտնահարում է Հայաստանի բնակչության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված և միջազգայնորեն ճանաչված կենսական իրավունքները:

2) Նախ, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝

«1.Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Սահմանադրության 2-րդ գլուխը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները:

ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:

Սահմանադրության 52-րդ հոդվածն ամրագրում է նշված մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը:

ԱԽ-ի հայտարարությունը միջազգային պահանջների թվում անտեսել է ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2021թ. ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն: Այս ակտերն ամրագրում են մարդու իրավունքները՝ որպես սահմանային ցանկացած գործընթացի պարտադիր բաղադրատարր:

3) Խնդիրն այն է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մինչ օրս, այդ թվում՝ կապված 2021թ. նոյեմբերի 10-ին և 14-ին հայտարարված համապատասխանաբար Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային հսկողության անցակետեր սահմանելու հետ, տեղում այցերով և մշտադիտարկմամբ, Պաշտպանին հասցեագրված անհատական ու կոլեկտիվ կոնկրետ բողոքների քննությամբ ձեռք է բերել հավաստի փաստեր այն մասին, որ այդ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից խախտված են Հայաստանի քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքները, երեխայի շահերը և այլն: Չկան այս իրավունքների պաշտպանության, խախտում կատարողներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ և այլն:

Մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին արձանագրվել են ՀՀ բնակչության իրավունքները խախտող ադրբեջանական արարքների այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ ճանապարհը Որոտանի և Դավիթ Բեկի հատվածներում օգոստոսի 25-27-ը դիտավորությամբ կամայական փակելը, դրանով ՀՀ Նոր Առաջաձոր, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ բնակավայրեր մեկուսացման և հումանիտար ճգնաժամի առաջ դիտավորյալ կանգնեցնելը, քաղաքացիական մեքենաների ուղղությամբ քարեր նետելը, մայթեզրին՝ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ կանգնելու փորձ կատարող քաղաքացիական մեքենաներին զենքով սպառնալը, ահաբեկելու նպատակով ավտոբուսով երեխաների կանգնեցնելը, ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաղացիներից անօրինական վճարներ գանձելը, նրանցից մեքենայի վառելիք տրամադրելու և այլ անօրինական պահանջներ ներկայացնելը և այլն:

Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետի պատճառով հումանիտար լրջագույն խնդիրների վտանգի առաջ է կանգնում Կապան համայնքի 6 գյուղի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ծավի, Ներքին Հանդի, Շիշկերտի բնակչությունը: Դրանից բացի, փաստերը հաստատում են, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն այդ ճանապարհի տարբեր հատվածներում ինքնին խաթարել է նշված բնակավայրերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, արձանագրվել են ճանապարհի մայթեզրին նրանց զենքով ու դիմակավորված հայտնվելու փաստեր (այդ թվում՝ նոյեմբերի 14-ին): Պետք է հիշել, որ 2021թ. փետրվարի 26-ին այս ճանապարհը մի քանի ժամով փակվել էր ադրբեջանական զինված ծառայողների սադրանքի պատճառով:

Եվս մեկ կարևոր հանգամանք՝ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թե դրանով վերացվում է Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:

Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինված ծառայողներն այդ ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության արդյունքում (այս փաստերը հաստատվում են ապացույցներով):

Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա:

Ուստի, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության իրավունքների խախտում է:

ՀՀ հանրային իշխանության ցանկացած մարմին, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհուրդը պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք անհնար են դարձնում կամ վտանգում են մարդու իրավունքները»,- նշված է հայտարարությունում: