ՌԴ վարչապետը ԱՊՀ երկրներին կոչ է արել ավելի արագ ստորագրման պատրաստել ազատ առեւտրի համաձայնագիրը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրներին կոչ է արել ավելի արագ ստորագրման պատրաստել ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Տնտեսական փոխգործակցության էլ ավելի մեծ հնարավորություններ կտա ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, դրանց բաժին է ընկնում Համագործակցության երկրների համախառն ներքին արդյունքի ավելի քան կեսը»,- ասել է ՌԴ վարչապետը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստում։
Միշուստինի խոսքով՝ «այս տարի հաջողվել է էապես առաջ ընթանալ այդ կարեւոր փաստաթղթի համաձայնեցման հարցում»։ «Անհրաժեշտ է ավարտել բանակցային գործընթացը եւ պատրաստվել ստորագրմանը»,- համոզված է նա։
Միշուստինը նշել է, որ ԱՊՀ երկրներին 2021թ. առաջին կիսամյակում հաջողվել է էապես ավելացնել ապրանքաշրջանառությունը։ «Համավարակը լուրջ փորձություն էր մեր պետությունների եւ ողջ աշխարհի համար, այն գործնական ակտիվության նվազման պատճառ հանդիսացավ»,- փաստել է ՌԴ վարչապետը։ Սակայն, նրա խոսքով, Համագործակցության երկրների տնտեսությունները աստիճանաբար վերականգնվում են։
«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում փոխադարձ առեւտուրը ավելացել է մոտ 27 տոկոսով, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ ավելի քան մեկ քառորդով, համախառն ներքին արդյունքի ծավալը ընդհանուր առմամբ Համագործակցության երկրներում ավելացել է գրեթե 4,5 տոկոսով»,- նշել է ՌԴ վարչապետը։
Նրա տվյալներով՝ ավելանում են բեռնափոխադրումները, արդյունաբերական արտադրանքի արտադրությունը։ «Նման արդյունքների հաջողվել է հասնել այդ թվում շնորհիվ օպերատիվ միջոցների, որոնք մենք կիրառել ենք ապրանքների միասնական շուկայի կայունության ապահովման համար»,- նշել է Միշուստինը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար