Գորիս–Կապան ճանապարհը այս պահին չի օգտագործվում. Իրինա Յոլյան
Գորիս–Կապան ճանապարհը այս պահին չի օգտագործվում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների կողմից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի նորընտիր ավագանու անդամ Իրինա Յոլյանը։
Իրինա Յոլյանի խոսքով՝ Շուռնուխ, Որոտան գյուղերը, որոնք Գորիսի հետ կապվում են միջպետական ճանապարհով, ունեն նաեւ այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղի միջով։ Այդ ճանապարհը, սակայն, նրա խոսքով, դեռ վերանորոգման փուլում է, չգիտի՝ երբ վերջնական պատրատ կլինի։
«Վերանորոգման աշխատանքները շատ ավելի շուտ պետք է սկսվեին, որովհետեւ մեկ տարի շարունակ մենք խոսում ենք այդ մասին, խոսում ենք, որ ամենահրատապ հարցը այդ բնակավայրերի այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցն է եւ այս ճանապարհների կառուցումը ոչ թե պիտի սկսվեր ձմեռնամուտին, որ եղանակային պայմաններն էլ խնդիրներ առաջացնեին»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը կեսգիշերից մաքսակետեր է տեղադրելու Գորիս–Կապան ավտոճանապարհին։ Հայաստանը նույնպես պատրաստվում է ճանապարհի այդ հատվածում տեղադրել մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար