Պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
25 տարի առաջ ՀՀ հասարակական-քաղաքական օրակարգն ականապատվեց մի ազգակործան ու դավադիր թեզով՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին հայտարարեց ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այդ հայտարարությամբ սկիզբ դրվեց Արցախը և մեր տնտեսական բարեկեցությունը, Արցախի ու Հայաստանի շահերն իրար հակասելու, հայաստանցիներին ու ղարաբաղցիներին իրարից զանազանելու և նույնիսկ իրար հետ թշնամացնելու քաղաքականությանը։ Տարիներ շարունակ կաթիլ-կաթիլ այդ թույնը կաթեցնում էին մեր հանրային գիտակցության մեջ։ Այսօր Արցախի զգալի մասը թուրքին է տրվել․ լա՞վ ենք ապրում դրանից հետո»,-հայտարարեց նա։
Պատգամավորը նշեց՝ քաղաքական իշխանությունն ասում է՝ զարգացման նոր հնարավորությունների դարաշրջան է բացվում։ «Պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին, Քարվաճառն ու Քաշաթաղը, Շուշին ու Հադրու՞թն էին խանգարում ձեր տնտեսական քաղաքականությանը։ Կապիտուլյացիա՞ն էր ձեր տնտեսական քաղաքականության հիմքը»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խոստացված տնտեսական քաղաքականության արդյունքները տեսանելի են՝ գները շարունակում են աճել։
Ըստ նրա՝ երբ այդ մասին իշխանությանը հարց են ուղղում, արձագանքում են, թե համաշխարհային գներն են աճել, իրենք ոչինչ չեն կարող անել։ Խաչատրյանն ընդգծեց, որ ավելացել են արտագաղթի ծավալները։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ