Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 8-ի հանրահավաքին ընդգրկուն ելույթով հանդես կգա․ Ագնեսա Խամոյան
«Սա խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի հրավիրած առաջին հանրահավաքն է և բնական է, որ դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ներկա է լինելու հանրահավաքին, այլ նաև ընդգրկուն ելույթով է հանդես գալու՝ անդրադառնալով կուտակված հարցերին»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստան դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք նոյեմբերի 8-ի հանրահավաքին ելույթով հանդես է գալու նաև Ռոբերտ Քոչարյանը։ Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ իրեն զարմացնում է հանրահավաքին՝ նախագահ Քոչարյանի մասնակցության և ելույթի մասին տրվելիք հարցերը, նկատելով, որ ոչ իրենց դաշինքի նպատակներն են փոխվել, ոչ էլ նախագահ Քոչարյանն է ետ կանգնել պայքարից՝ այն է օր առաջ ձերբազատվել այս իշխանություններից։
«Ընտրություններից հետո տարբեր գնահատականներ են հնչում մեր գործունեությանը, կան տեսակետներ, թե մենք միայն խորհրդարանական պայքարով ենք բավարարվել, մեր երկրի ճակատագիրը շարունակում է վտանգված մնալ, աշխարհաքաղաքական օղակը մեր շուրջ սեղմվում է, և այս պայմաններում, կարծում եմ, մեր երկրի ճակատագրով անհանգիստ քաղաքացիները վստահաբար նոյեմբերի 8-ի հանրահավաքում կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»,- հայտարարեց պատգամավորը, ընդգծելով, որ նոյեմբերի 8-ին դրվելու է համահայկական դիմադրության մեկնարկը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել