Ի՞նչ առաջնահերթությամբ են Արցախում բաշխվելու բնակարանները
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում բացի Հայաստան համահայկական հիմնադրամից, բնակարանաշինության խոշոր նախագծեր են իրականացնում արտերկրում ապրող մեր մի քանի հայրենակիցներ։
Մեծածավալ աշխատանքներ իրականացնելու համար միջոցներ հայթայթելը գործի կարևոր, բայց ոչ ամբողջական խնդրի լուծումն է։
Սկսած բնակարանային ավանների, թաղամասերի պլանավորումից, նախագծումից, շինարարության որակի ապահովումից, ճիշտ կոմունիկացիա ապահովելուց միջև բնակավայրի ընտրություն կարևոր է։
Արցախում բնակարանաշինության պլանավորման հիմքում, կոնկրետ հատվածում շինարարության ծավալումը, պետք է հիմնված լինի քաղաքական, ռազմական և ռազմավարական հաշվարկի հիման վրա։
Կարևոր հարցերից մեկն Արցախի տարածքային համաչափ զարգացման տրամաբանության պահպանումն է, Ստեփանակերտ քաղաքում բնակարանաշինական ծրագրերի սահմանափակումն ու շրջաններ ուղղելը։
Հենց հիմա պետք է սահմանվի ու հրապարակվի այն սկզբունքները, որոնք դրվում են բնակարանների հանձնման և անհրաժեշտ խմբերին փոխանցման համար։
Նաև պետք է սահմանվի, թե ինչ առաջնահերթությամբ և խաղի կանոններով է բաշխվելու բնակարանները, որ խմբերից է սկսվելու ու շարունակվելու գործընթացը։
Եվ որ ամենակարևորն եմ համարում՝ Արցախում իրականացվող ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի գաղափարը, եթե դա չկա կամ սխալ հիմքերի վրա է դրվում, ապա առաջին հայացքից տպավորիչ թվացող ցանկացած ծրագիր տապալվելու է»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ