Վահե Հակոբյան. «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ի հանրահավաքով սկսում է դիմադրության շարժումը
Միանգամայն հասկանալի է, թե ինչու է ընտրվել հենց այն օրը, որն ընտրվել է, հանրահավաքի անցկացման համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ այդ օրը լրանում է ամոթալի փաստաթղթի ստորագրման տարելիցը։
«Գլխավոր խնդիրը, նշանակված օրը հանրահավաքի անցկացման պատճառը հենց դա է»,- հավելեց Հակոբյանը։
Պատգամավորն ասաց, որ «Հայաստան» դաշինքը դիմադրության շարժում է սկսում:
«Մնացածը կհայտարարվի հանրահավաքի ժամանակ։ Դեռ չեմ ուզում փակագծերը բացել»,- շեշտեց նա։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռային եւ հրետանային զենք եւ ավիացիա կիրառելով, հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով ՊԲ մարտական դիրքերը եւ Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։
Ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ հայտարարության ստորագրմամբ։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետության տարածքի ավելի քան 70 տոկոսը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել