Մեզենցեւ․ Միութենական պետության ձեւաչափով ՌԴ եւ Բելառուսի ինտեգրացիոն աշխատանքն օրինակ է ԱՊՀ եւ ԵՏՄ երկրների համար
Միութենական պետության ձեւաչափով ՌԴ եւ Բելառուսի ինտեգրացիոն աշխատանքն օրինակ է ԱՊՀ եւ ԵՏՄ երկրների համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը։
«Սա պատմական որոշում է մեր հարաբերությունների համար, Միութենական պետության ձեւաչափով ինտեգրացիոն աշխատանքների համար, որպեսզի Ռուսաստանն ու Բելառուսը օրինակ դառնան ԱՊՀ շատ երկրների համար եւ որպեսզի մեր ինտեգրացիոն աշխատանքը լոկոմոտիվ լինի ԵՏՄ շրջանակում»,-ասել է Մեզենցեւը։
Ռուսաստանը եւ Բելառուսը հինգշաբթի օրը Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում ստորագրել են ինտեգրացիոն դեկրետ, որով հաստատվել են միութենական 28 ծրագրեր։ «Մենք տեսնում ենք Ռուսաստանի եւ Բելառուսի վրա աճող ռազմական եւ քաղաքական ճնշումը։ Այսօր ռազմական դոկտրինը սահմանում է պաշտպանության նախարարությունների գործողությունների համակարգման հատուկ մակարդակ՝ պաշտպանելու Միութենական պետության ընդհանուր սահմանը...Սա նաեւ կարեւոր գործոն է, որը պետք է հաշվի առնեն մեր գործընկերները, ովքեր ավելի ու ավելի են առաջ մղում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը դեպի ռուսական եւ բելառուսական սահմաններ»,-ասել է Մեզենցեւը։
Նա նաեւ դոկտրինն անվանել է «բռնի պատասխան այն ճնշմանը, որը մենք այսօր տեսնում ենք Արեւմուտքից»: Նրա խոսքով՝ դոկտրինը նախատեսում է «ռազմատեխնիկական փոխգործակցության եւ համագործակցության մակարդակի բարձրացում, պաշտպանության ոլորտում համատեղ հետազոտություններ եւ զարգացումներ»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել