Պարոն Հարությունյան, չհամոզեցիք. Բայդենն էլ է ընտրված, Մակրոնն էլ, բայց նրանց նկարները չեն փակցվում. Կարեն Քոչարյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խոսելով պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի նկարների հայտնվելու մասին, հայտարարեց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն Հարությունյան, չհամոզեցիք... որովհետև Բայդենն էլ է ընտրված, Մակրոնն էլ, բայց նրանց նկարները չեն փակցվում իրենց երկրների գերատեսչություններում:
Իհարկե դուք կարող եք ինձ ասել, որ, օրինակ Հիտլերը ընտրված էր, և նրա նկարներն ամենուրեք փակցված էին, որին ես որևէ հակափաստարկ չեմ կարող բերել: Բայց դա արդեն Ձեր ընտրությունն է»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել