Արմեն Չարչյանը կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. Վարդևանյան
2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ը դատարաններին ներկայացվել են 1700-ին հասնող կալանավորման միջնորդությունները, դրանցից մերժվել է միայն 291-ը. երբ ասում ենք, որ Հայաստանում կալանավորումը ֆետիշացվում է, դրա համար ենք ասում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ այս տեղեկությունը ստացել են Դատական դեպարտամենտից:
Նա հայտարարեց, որ նման ծավալի կալանավորումները խայտառակ թիվ է:
«Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ հատկապես կալանավորման միջնորդությունների բավարարումները սկիզբ են առել արտահերթ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, երբ քաղաքական ճնշումները դատարանների գործունեության նկատմամբ շեշտակի ավելացան: 2020-ին պատկերն այսպիսին չի եղել: Ակնհայտորեն տեսնում եմ, որ այստեղ դատարանների նկատմամբ իշխանությունների գործելաոճի կտրուկ փոփոխություն կա, այո, նաև հենց ճնշում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց, որ երբ խոսում են ժողովրդավարության բաստիոնից, ժողովրդավարության բաստիոններում մարդիկ 70-80 տոկոս դեպքերում չեն կալանավորում: Ա. Վարդևանյանը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե մեղավոր անձանց մասին է, այլ անմեղ անձանց, որոնց վերաբերյալ դեռ գործի քննություն պետք է տեղի ունենա:
Նա անհասկանալի է համարում այն մոտեցումը, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում մարդիկ գրավով ազատ են արձակվում, մեկ այլ դեպքում մարդիկ հետևողականորեն լինում են կալանավորված. «Անկախ անձը իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, կալանավորումը չպետք է ֆետիշացվի: Հենց գրավ կիրառելն է նորմալ, ոչ կալանավորումը»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նա նաև համեմատություն անցկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատ արձակելու և դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր, ով անձեռնմխելիությամբ է օժտված, Արմեն Չարչյանին գրավով չազատելու մեջ. «Արմեն Չարչյանն ունի անբասիր հեղինակություն, նախկինում երբևէ չարատավորված: Արմեն Չարչյանը կալանավորված է, չնայած առողջական խնդիրներին, իսկ մյուս դեպքով անձը ազատ է արձակվել:
Բացի այդ՝ այդ գործը նախաքննության փուլում է, դատախազությունը նիստերին միշտ ասում, որ կարևոր է մարդը նախաքննության փուլում կալանավորված լինի, ակտիվ քննության փուլ է, մինչդեռ Արմեն Չարչյանի դեպքում գործը դատաքննության փուլում է, բոլոր ակտիվ գործությունները կատարվել են»,- ասաց պատգամավորը:
Նրա գնահատմամբ, աբսուրդ է, որ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը դեռ մինչ օրս կալանավորված են, երբ կարելի է գրավ կիրառել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել