Արցախի ԱԳՆ ղեկավար․ Թուրքիան սկսել է խաղալ Գերմանիայի դերը Հիտլերի՝ իշխանության գալուց հետո
Թուրքիան սկսել է խաղալ Գերմանիայի դերը Հիտլերի՝ իշխանության գալուց հետո։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի եւ նրա նախագահի պահվածքը,թուրքական ընկերությունների մասնակցությունը Արցախի օկուպացված տարածքներում տրանսպորտային նախագծերին թուրքական ընկերությունների մասնակցությունը, ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը։
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում տրանսպորտային բաղադրիչը շատ կարեւոր դեր է խաղում։ Ադրբեջանա-թուրքական դաշինքը շատ լուրջ նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանում իրավիճակի սրման համար։ Հարցը պետք է ավելի լայն դիտարկել, քան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստը, այն ներգրավում է շատ ավելի մեծ տարածաշրջան։
Ադրբեջանն ու Թուրքիան իրականում փորձում են կամուրջ ստեղծել տարբեր ուղղություններով աշխարհաքաղաքական էքսպանսիայի համար։ Եվ, ամենայն հավանականությամբ, «տրանսպորտային նախագծերն» ուղղված են երրորդ երկրներին։
Մենք արդեն խոսել ենք նրանց նպատակների մասին, որ փորձ է արվում շրջափակել ռուսական խաղաղապահ առաքելությունը, սպառնալիքներ ստեղծել Իրանի եւ մեր անվտանգության համար։ Սակայն միջազգային հանրությունը կարծես թե չի ընկալում Թուրքիայից բխող վտանգը։ Այս ամենը շատ նման է անցյալ դարի 30-ականներին Գերմանիայում տեղի ունեցածին։ Գերմանիան ձեռնարկեց Սուդետի մարզում՝ Ավստրիայի անշլյուս, էքսպանսիա, իսկ Թուրքիան՝ էքսպանսիա Սիրիայում, Իրաքում, Կիպրոսի բռնազավթում,Թուրքիայի կողմից Ադրբեջանի աշխարհաքաղաքական անշլյուս։ Այս գործընթացը հատուկ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային եւ նույնիսկ համաշխարհային անվտանգության համակարգի համար։ Որովհետեւ Թուրքիան այժմ սկսել է Գերմանիայի դեր խաղալ Հիտլերի՝ իշխանության գալուց հետո։ Պատահական չէ, որ նույն Էրդողանը Հիտլերին համարում է իր հերոսն ու գաղափարական ոգեշնչողը։ Տեսնես քանի՞ զուգահեռներ կան։ Եվ քանի որ կան զուգահեռներ, ուրեմն սցենարը կարող է նույնը լինել»,-ասաց Դավիթ Բաբայանը։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ