Երկար քննարկում են՝ տա՞լ Սեյրան Օհանյանին այդ «դոպուսկը», թե՞ ոչ
«Հրապարակ օրաթերթը» գրում է. Դեռեւս օգոստոսին ԱԺ պատգամավորները, ըստ կարգի, դիմել էին անվտանգության մարմիններին՝ պետական գաղտնիք պարունակող նյութերին ծանոթանալու «դոպուսկ» ստանալու համար: Ընդդիմադիրներից մի քանիսը մեզ նախորդ շաբաթ ասել էին, որ անհայտ պատճառներով իրենց չեն տրամադրում այդ «դոպուսկը», այն դեպքում, երբ 2022-ի բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է, իսկ պաշտպանությանը վերաբերող հատվածի գաղտնի հավելվածին ծանոթանալու համար նման թույլտվություն պետք է ունենան:
Տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորների մի մասի թույլտվությունը 2 օր առաջ է եղել, սակայն պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանը նրանց թվում չէ: Մարդ, որը տարիներ շարունակ ի պաշտոնե տնօրինել է նման տեղեկատվության, հիմա դարձել է կասկածելի, եւ պատկան մարմինները երկար քննարկում են՝ տա՞լ նրան այդ «դոպուսկը», թե՞ ոչ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել