Դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճանով տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ աշխատելը.Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին
Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե ե՞րբ է Հայաստանը տեղյակ եղել, որ պատերազմ կարող է սկսվել, պատասխանել է՝ պատերազմից 1-2 օր առաջ, իսկ 2020-ի դեկտեմբերի 16-ին հայտարարել էր, թե մինչև վերջին օրը, նախավերջին օրը գնահատականը եղել է այն, որ պատերազմ չի սկսվի: Այս մասին խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հարց ուղղեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին.
«Դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճանով տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատելը»:
Արման Սարգսյանը պատասխանեց, որ դժվար չէ, ավելին՝ շատ հեշտ է Փաշինյանի հետ աշխատելը.
«Ես աշխատել եմ նաև ուղիղ ենթակայության տակ՝ որպես ոստիկանության պետ: Կարող եմ ասել՝ դժվար չէ, ավելին՝ ինձ համար համարում եմ պատմական հնարավորություն՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության կերտմանը: Կարող եմ իմ նախորդ աշխատանքից ասել, որ Ոստիկանությունն ունեցել է լիարժեք ազատություն՝ առանց ճշտելու, ստուգելու՝ քաղաքական մեծամասնությունը համաձա՞յն է, դուր կգա, դուր չի՞ գա, անկաշկանդ գործել է օրենքի առջև բոլորի հավասարության կարևորագույն խնդիրը լուծելու տրամաբանությամբ»,-ասաց Արմեն Սարգսյանը:
«Հալալ է ձեր ներվերին»,-արձագանքեց Գեղամ Մանուկյանը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել