Խորհդարանը մերժեց ընդդիմության հեղինակած հայտարարության տեքստը` Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Խորհդարանը հերթական նիստում մերժեց ընդդիմության հեղինակած հայտարարության տեքստը` Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում դռնփակ նիստ էր հրավիրվել սահմանային իրավիճակի վերաբերյալ, որից հետո էլ ընդդիմությունը կազմել է հայտարարության տեքստը, որով խորհրդարանը դատապարտում էր Ադրեջանի ու Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների ու վարձկանների ներգրավմամբ սեպտեմբերի 27-ից սկսված զինված ագրեսիան, նաև պատերազմի դադարեցումից հետո գերեվարված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի խախտումներն ու պատերազմական հանցագործությունները:
Հայտարարության տեքստում անդրադարձ կար նաև 2021թ․ մայիսից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների հարցին, ինչպես նաև պնդում, թե ՀՀ-ն ներկայացնող որևէ պաշտոնյա, այդ թվում` գործադիրի ղեկավարը չի կարող ոչ բանավոր, ոչ գրավոր կերպով տալ որևէ համաձայնություն, ինչը կարող է ոտնձգություն առաջացնել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ տեքստը ստացել են երեկ օրվա երկրորդ կեսին, հնարավորություն չեն ունեցել մասնակցել կազմման աշխատանքներին: Նրա խոսքով` տեքստում ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ կան, որոնց համամիտ չեն, ուստի չեն մասնացկի քվեարկությանը: Այսպիսով հայտարարության տեքստը 26 կողմ ձայնով չընդունվեց` չստանալով ընդունման համար անհրաժեշտ քվե:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել