Ինչպես են բաշխվել են Գյումրու ավագանու 33 մանդատները.
Այսօր հայտնի է դարձել, թե ինչպես են բաշխվել Գյումրիի ավագանու 33 մանդատները ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 կուսակցությունների միջև։ Այս մասին հայտնում է shantnews.am-ը:
Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել ընտրությունների արդյունքների ամփոփման օրակարգով։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի քաղաքային իշխանությունը կձևավորեն 5 կուսակցություններ` «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Մանդատների հաշվարկը կատարվում է հատուկ բանաձևով, որը սահմանում է Ընտրական օրենսգիրքը։ Ըստ այդմ՝ «Բալասանյան դաշինքը», որը ստացել է ձայների մեծամասնությունը ստանում է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4 մանդատ , ՀՀԿ-ն՝ 2 , «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։ Սա նշանակում է, որ ոչ մի ուժ միանձնյա քաղաքապետ ընտրել չի կարող։ Ուժերը կազմելու են կոալիցիա:
Ամենաշատ ձայներ, հետևաբար, նաև մանդատներ ստացած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությանը կոալիցիա կազմելու առաջարկ է արել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը. առաջարկը, սակայն, դեռ անպատասխան է:
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության շտաբի ղեկավար Արման Շաբոյանը լրագրողներին ասել է, որ իրենք դեռ քննարկումների մեջ են, և առաջիկայում կհրապարակեն որոշումը:
«Ապրելու երկիր» կուսակցությունը մերժում է որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու գաղափարը, ՀՀԿ -ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ, բացի ՔՊ-ից, իսկ վերջինիս ներկայացուցիչը մեկնաբանություներ չի տվել:
Գյումրիի նոր քաղաքապետն ընտրվելու է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, որը տեղի է ունենալու նոյեմբերի սկզբին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին