Չեմ կարծում՝ կոալիցիա լինի. աշխատելու ենք, քաղաքն ենք սարքելու առանց կոալիցիայի. «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ
Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չենք ունեցել, որովհետեւ երեկ շատ ուշ ենք վերացրել, հոգնած ենք եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիում ՏԻՄ ընտրությունների րդյունքներով առաջատար «Բալասանյան» դաշինքի ավագանու թեկնածու Վահան Հունանյանը:
«Բայց չեմ կարծում՝ կոալիցիա լինի: Աշխատելու ենք, քաղաքն ենք սարքելու առանց կոալիցիայի: Դա իմ կարծիքն է: Երեւի մի երկու օրից պարզ կլինի, բայց չեմ կարծում, որ այդ խոսակցություններն իրական լինեն»,-ասաց նա:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, Հունանյանն ասաց. «Ժողովուրդը տեսնելով մեր աշխատանքը, իր գնահատականը տվեց, արդար ընտրություններ եղան: Մի բանից եմ գոհ, որ վերջին տարիներին ընտրությունները մաքուր են ընթանում, հաղթում է արժնագույնը»:
Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36․58 տոկոսը, ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին