Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Քաղաքականություն

Բանակցային օրակարգի հրամայականը. Վարդան Օսկանյան

Ներկայացնում ենք 1998-2008 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հոդվածը Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ:

«Դատելով լրահոսից՝ կարելի է ենթադրել, որ շուտով կվերսկսվեն ղարաբաղյան բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է։ Նույնիսկ համանախագահ երկրների հմուտ դիվանագետների համար է այսօր դժվար կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է պետք ունենալ եւ հատկապես ինչ սկիզբ ազդարարել այս նոր գործընթացին։

Մի կողմից հազիվ թե այսօր համանախագահ երեք երկրների դիրքորոշումները նախկինի նման միահունչ լինեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում եւ, բնականաբար, այդ երկրի ուժեղացած դիրքերը քաղաքական հարթությունում։ Մյուս կողմից, համանախագահ երկրները չգիտեն, թե կողմերն ինչ դիրքորոշումով կներկայանան բանակցային գործընթացին։

Հայկական կողմի՝ կարեւոր այս առաջին հանդիպմանը ներկայացնելիք օրակարգը մեծապես կպայմանավորի, թե փաստաթղթային ինչ բովանդակություն կձեւավորվի եւ կամրագրվի բանակցությունների հետագա ողջ ընթացքում։

Մինսկի խումբն իր գործունեության նախորդ քսանհինգ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հինգ առաջարկություն է ներկայացրել։ Այդ հինգ առաջարկություններից յուրաքանչյուրն առանց բացառության արտացոլել է այդ օրվա Հայաստանի իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում որդեգրած սկզբունքները եւ վարած քաղաքականությունը։

Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը խարսխված էր Հայաստանի այդ օրերի առկա եւ տեսանելի համախառն ներուժի սթափ գնահատման վրա՝ զուգորդված իր՝ միջազգային եւ աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ անվերապահ ռեալիզմով։ Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ հետսառըպատերազմյան միջազգային տրամադրություններն այնպիսին են, որ պարզապես անհնար է հասնել Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի ամբողջական ինքնորոշման։ Նա, հետեւապես, տրամաբանում էր, որ եթե ազգովի անպայման պահանջում ենք Ղարաբաղի խնդրի ամբողջական լուծում, ապա պետք է համակերպվել Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության հետ, իսկ եթե ոչ, ապա պետք է գնալ փուլային ճանապարհով։

Հետաքրքրական է, որ 1997-ին Մինսկի խումբը մեզ առաջարկեց իրար հաջորդող երկու փաստաթուղթ, որոնք ամբողջությամբ արտացոլում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը։ Առաջինը «փաթեթայինն» էր, որով Լեռնային Ղարաբաղին տրվում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այն անմիջապես մերժվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, իսկ դրան հաջորդած «փուլայինը»՝ տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հստակեցման, Տեր-Պետրոսյանը համարեց չարյաց փոքրագույնը, ինչը եւ ավելի ուշ դարձավ նրա հրաժարականի պատճառներից մեկը։

Ռոբերտ Քոչարյանի ղարաբաղյան քաղաքականությունը հիմնված էր ոչ թե Հայաստանի Հանրապետության առկա հնարավորությունների, այլ ապագա հնարավոր ներուժի վրա եւ զուգորդվում էր միջազգային քաղաքականության մեջ նրա խիստ պրագմատիզմով։ Քոչարյանը վստահ էր, որ կառավարման հարցերում լինելով խիստ նպատակային եւ կազմակերպված՝ առկա պայմաններում հնարավոր է զարգացում ապահովել եւ առավել բարենպաստ դիրքերից հանդես գալ բանակցային գործընթացում։ Այդ պրագմատիզմն արտահայտվում էր նրանում, որ նա, ճիշտ գնահատելով օրվա աշխարհաքաղաքական իրադարձությունները եւ միտումները, ինչպես նաեւ գլխավոր դերակատարների տրամադրությունները, ղարաբաղյան կարգավորման հարցում ծայրահեղ պահանջներ չէր դնում՝ հակառակ իր անձնական համոզմունքների։ Այդ օրերի հայկական պահանջներն էին․ ա) հորիզոնական կապ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, բ) Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովում, գ) անխափան կապ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ։

Հետաքրքրական է, որ Քոչարյանի տասը տարիների ընթացքում Մինսկի խմբի կողմից եղել է երեք առաջարկություն՝ «ընդհանուր պետություն», որտեղ առաջարկվում էր հորիզոնական կապ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ; «Քի Վեսթ», որտեղ Ղարաբաղը դրվում էր Հայաստանի ինքնիշխանության ներքո, եւ վերջապես՝ «Մադրիդյան փաստաթուղթ», որտեղ Ղարաբաղը ստանում էր Ադրբեջանից դուրս միջանկյալ կարգավիճակ՝ ապագայում հանրաքվեի հեռանկարով։

Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը հիմնականում Քոչարյանի պրագմատիզմի մասամբ իներցիոն, մասամբ նախաձեռնողական շարունակությունն էր։ Այդ ժամանակահատվածում նոր փաստաթուղթ չի ծնվել, այլ ընդամենը տեղի են ունեցել Մադրիդյան փաստաթղթի տարատեսակ փոփոխություններ, այդ թվում այսպես կոչված՝ «Լավրովյան պլանը», որը թերեւս Մադրիդյանի փուլային տարբերակն էր։

Փաշինյանի իշխանության սկզբնական շրջանում Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումը անորոշ եւ քաոսային էր։ Դժբախտաբար նա չուզեց խորհրդակցել նախկիններից որեւէ մեկի հետ։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, ապա երբեք չես կորում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որեւէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհո՞վ չի գնում։

Որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձեւավորվեց միտքը, - որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը, - որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Շատ քննադատներ ու մեկնաբաններ պնդում են, որ պատերազմի բռնկման պատճառներից մեկը Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունն էր։ Ես կարծում եմ՝ նրա հենց այս գաղափարն էր, որ Ադրբեջանին աոիթ տվեց պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի եւ չհիմնավորված իդեալիզմի համադրություն էր։

Հետպատերազմյան շրջանում եւ ահավասիկ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների հնարավոր վերսկսման նախաշեմին Փաշինյանի ցինիզմի եւ իդեալիզմի այս համադրությունը նոր դրսեւորումներ է ստացել։ Առաջինը արտահայտվում է մեր կորուստների թերագնահատմամբ ու անտեսմամբ եւ, ինչն առավել ցավալի ու վտանգավոր է, դրանց արդարացմամբ, իսկ նրա իդեալիզմը՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու աոաջարկով։

Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը բանակցություններում չի ձգտում խաղաղության։ Նա ձգտելու է բանակցություններով ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները եւ իր ամբողջ ավարը միջազգայնորեն օրինականացնել։ Ադրբեջանի համար խաղաղությունը կարող է լինել այդ ամենի արդյունքը:

Հայաստանի համար, եթե խաղաղության ձգտումը վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմի վախը զենք կդառնա հակառակորդի ձեռքում, որը առնվազն մեզ կտանի բարոյական զինաթափման։

Շատ կուզեի տեսնել, որ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալները եւ անպատրաստ չգնա բանակցությունների։ Այստեղ չէի ցանկանա նորից խորհուրդներ տալ Հայաստանի քաղաքական դիրքորոշման բովանդակության մասով։ Դա արել եմ հետպատերազմյան ժամանակաշրջանում իմ հրապարակած հինգ հոդվածներում, հատկապես վերջինում, որի խորագիրն է «Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։ Մնում եմ այս դիրքորոշմանը։

Բայց այստեղ կուզեի անել մի քանի տակտիկական առաջարկություններ․

1. Բանակցություններին լավ պատրաստվելու համար Փաշինյանը պետք է կարողանա վեր կանգնել նեղ շահերից եւ խորհրդակցել այս հարցում կարեւոր ներդրման հնարավորություն ունեցող մարդկանց հետ՝ անկախ նրանց՝ իր տված պիտակավորումներից։

2. Իշխանության գործադիր եւ օրենսդիր ներկայացուցիչները պետք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից եւ առհասարակ զգույշ լինեն իրենց յուրաքանչյուր բառի նկատմամբ։ Մի բան, որի կարեւորությունը, վախենամ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն գիտակցում:

3. Բանակցություններում հայկական կողմը ոչ թե պետք է ձգտի խաղաղության, այլ օրինակարգ (legitimate) համակարգի հաստատման, որի անկյունաքարը լինի ոչ թե ուժերի հավասարակշռությունը, այլ կողմերի բավարարվածությունն ու արդար կարգավորման հեռանկարը։ Միայն սա կարող է բերել կայուն խաղաղություն։

4. Երբեք չենթարկվել ճնշումների ժամանակի առումով եւ հապճեպություն չցուցաբերել հարցի համապարփակ հանգուցալուծմանը հասնելու ճանապարհին։ Հայկական կողմը հենց այստեղ պետք է որդեգրի խնդրի առաջխաղացման փուլային տարբերակը։

5. Մտքում միշտ ունենալով գլոբալ եւ տարածաշրջանային մեծ պատկերը, գլխավոր դերակատարների տարաբնույթ շահերը՝ միշտ կենտրոնացած մնալ կոնկրետ մեր շատ նեղ խնդրի վրա՝ առաջնորդվելով միմիայն ազգային առաջնահերթություններով։

Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար: