Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալիևի այցը Վրաստան շատ կարևոր է մեզ համար. Բոճորիշվիլի Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է անում Ղարաբաղի թեման չշահարկել Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծ Ալիևը պետական ​​այցով ժամանել է Վրաստան Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ հետախուզության պետը Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի ԱՄՆ-ն չի շտապի օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը հարձակվի Եվրոպայի վրա Իրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը Հայանիստ բնակավայրում ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է

Ալիևի այցը Վրաստան շատ կարևոր է մեզ համար. ԲոճորիշվիլիԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է անում Ղարաբաղի թեման չշահարկելՆախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծԱլիևը պետական ​​այցով ժամանել է ՎրաստանՀամայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերելԱպօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում էԻսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ հետախուզության պետըԼոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինիԱՄՆ-ն չի շտապի օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը հարձակվի Եվրոպայի վրաԻրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբըՀայանիստ բնակավայրում ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված էԻրանահայերը փորձում են պահպանել բնական կյանքի զգացողությունըԱնընդունելի է չմասնակցել գումարի հավաքագրմանը. քաղաքապետը՝ ավտոբուսի վարորդների մասինԱյսուհետ փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրերՍպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց՝ անկախ ազգությունից, մշակույթից կամ սոցիալական դիրքիցՆոր աղբավայր չենք կառուցում, այլ աղբի վերամշակման գործարան պետք է ունենալՔաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը ռազմական հանցագործություն էԱվտոմեքենան հայտնվել է ձորակում. կա տուժածԿոնկրետ հանձնարարական է. ավագանու որոշումը խախտածները պետք է տուգանվեն. քաղաքապետՆոր նշանակում ՔԿ-ումԿգործարկվի YES Parking բջջային հավելվածըԻսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասինԵրիտասարդ ծանրորդները հանդես կգան բացօթյա ցուցադրական ելույթովՀայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին. դեսպան Վասիլիս ՄարագոսԱպրիլի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրևԲախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհԳերմանիայում զատկական միջոցառման ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվելԲուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-իցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփի «անխոհեմ քայլերը կարող են Միացյալ Նահանգներին ներքաշել լուրջ հետևանքների մեջ». Մոհամմադ ԲաղերԱյն ուղենիշները, որոնք իր համար ընտրում է Հայաստանի ղեկավարությունը, մեզ մեծապես հետաքրքիր են«Օրիոն» տիեզերանավում հեղուկ թափոնները հեռացնելու խնդրի է առաջացելԻրանի Բուշերի ատոմակայանից տարհանել են ռուս մասնագետներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԴոնալդ Թրամփը սպառնացել է երեքշաբթի օրը հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներինՍտեփանավան քաղաքի տասնյակ հասցեներում գազամատակարարման ընդհատում կինիՀՀ Զինված ուժերում տոնում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ ԶատիկըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԱյսօր մակարդակը միջակ է և շատ համեստԱրթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանըԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներինՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխելԱրկի բեկորների պատճառով ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել էՀատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնըՍևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակըԺամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ. ԹրամփՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Հայաստան

Ցանկացած որոշում՝ հօգուտ Դավիթ Տոնոյանի, պետք է մեկնաբանվի որպես գործարքի արդյունք. Մելիքյան

Փաստացի հրապարակային գործարք է առաջարկվել։ Այս պահից սկսած ցանկացած որոշում կամ գործողություն հօգուտ Դավիթ Տոնոյանի՝ պետք է մեկնաբանվի որպես գործարքի արդյունք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությանը։

Նկատենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, սակայն այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Ըստ փաստաբանների՝ Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը, սակայն միաժամանակ նշել են, որ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար։

Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ այս հայտարարությունը պետք է վերագրել ուղիղ ձևով Դավիթ Տոնոյանին, փաստաբանները տվյալ դեպքում հանդես են գալիս ներկայացնողի դերում և անգամ կարելի է մոռանալ փաստաբանների գործոնը, դա Դավիթ Տոնոյանի խոսքն է։ Ըստ իրավապաշտպանի՝ պետք է հասկանալ, թե ինչ ընթացք է ունենալու այս գործով վարույթը, այս պահից սկսած ցանկացած որոշում կամ գործողություն հօգուտ Դավիթ Տոնոյանի, կարող է և պետք է ընկալվի որպես գործարքի արդյունք։

Ինչ վերաբերում է տեղեկություն հրապարակելուն կամ չհրապարակելուն, ապա ըստ Մելիքյանի, եթե դա հրապարակման ենթակա է, պետք է վաղուց հրապարակեր, եթե հրապարակման ենթակա չէ, ապա երբեք իրավունք չունի հրապարակելու։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տեղեկատվության տիրապետելուն և չհայտնելուն ևս կարող է քրեաիրավական գնահատական տրվել, իրավապաշտպանը նկատեց, որ դա կարող է որոշակի քրեական դատավարության առարկա հանդիսանալ, սակայն դա երկրորդական բնույթի խնդիր է։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական գործը վերաբերում է ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի պաշտոնավարման տարիներին և, չի բացառվում, որ վերջինս ևս հնարավոր է, որ տեղեկացված լիներ գործարքից, մինչդեռ՝ գործով չունի մեղադրյալի կարգավիճակ, Մելիքյանը նշեց, որ քրեական վարույթների առանձնահատկությունն այն է, որ տեղեկատվությունը պաշտպանված է լինում նախաքննական գաղտնիքի ինստիտուտով, իսկ այս դեպքում դրան գումարվում է նաև պետական գաղտնիքի ավելի խիստ ռեժիմը և այդ տեսանկյունից կարելի է ընդամենը ենթադրություններ և կռահումներ անել։

«Ողջամիտ է ենթադրելը, որ Դավիթ Տոնոյանին վերագրվող արարքների կապակցությամբ որոշակի հարցեր պետք է լինեն նաև ներկայիս ԳՇ պետի հասցեին, սակայն դա ընդամենը ենթադրություն կարող է դիտվել, որովհետև տեղեկատվությունը հանրության առջև անհրաժեշտ չափով բացահայտված չէ»,- ասաց Մելիքյանը։

Դիտարկմանը, որ պատերազմի ավարտից հետո շատերը սպասում էին, որ գեներալները կխոսեն, բացահայտումներ կլինեն պատերազմի և պարտության իրական պատճառների մասին, մինչդեռ տեսնում ենք, որ զինվորականները լռում են, Մելիքյանը նշեց, որ պարտությունն ուներ երկու թևեր՝ դիվանագիտական և ռազմական։

«Եթե դիվանագիտության մեջ կարող ենք ասել, որ ամբողջ ծավալով՝ 100 տոկոսով և ավելին ողջ պատասխանատվությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի ուսերին է, ապա ռազմական ոլորտում այդ պատասխանատվությունը և դրա հետ մեղքը ողջ ծավալով կիսում է նաև ռազմական ղեկավարությունը, հետևաբար, ակնկալել, որ իրենք ինքնախոստովանական ցուցմունքներ են տալու՝ խոսելով թե՛ իրենց հանցանքների, թե՛ Նիկոլ Փաշինյանի հանցանքների մասին այդքան էլ ողջամիտ չէ»,- եզրափակեց Մելիքյանը։