Մութալիբով. եթե Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, իրավունք կստանան այնտեղ ապրել
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը երկար լռությունից հետո հայտարարել է, որ ուշադիր հետեւում է Իլհամ Ալիեւի՝ Ղարաբաղ կատարած այցին եւ լսում է հայտարարությունները։ Այս մասին նա ասել է հարցազրույցի ժամանակ, փոխանցում է haqqin.az-ը։
Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը ընդգծել է, որ զգուշավոր է որոշ հարցերում. «Գիտեք, հայերը շատ նենգ են: Բայց մենք հետեւում ենք իրադարձություններին, կտեսնենք, թե ինչ կլինի: Ամեն դեպքում պետք է վստահությամբ նայել ապագային: Անձամբ ես վստահ եմ, որ մենք շարունակելու ենք հաղթել, ես դրանում չեմ կասկածում: Մենք կվերադառնանք Խանքենդի (Ստեփանակերտ) եւ Խոջալու, եւ թող հայերը մնան անհամոզված»:
Մութալիբովը կարծում է, որ եթե Ղարաբաղի հայերից մեկը ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, նա այնտեղ ապրելու իրավունք կստանա, հակառակ դեպքում դա չի կարող լինել։
Նույն աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը առողջական խնդիրներ է ունեցել:
Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի վերջին ղեկավար եւ անկախ Ադրբեջանի առաջին նախագահ 83-ամյա Այազ Մութալիբովը 2011 թվականից բնակվում է Բաքվում: Մութալիբովը 1992-ին հեղաշրջման արդյունքում Ադրբեջանի ժողովրդական ճակատով տապալվեց իշխանությունից: Մինչեւ 2011 թվականը նախկին նախագահը ապրում էր Մոսկվայում:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ