Մենք բանակցային սեղանին առեւտրի համար որեւէ խաղաքարտ չունենք. Քոչարյան
Մեր դերակատարությունը տարածաշրջանում կարող ենք վերանարոգել գոնե մասամբ, հետո միգուցե ամբողջությամբ, միայն հայկական բանակը եւ ընդհանրապես, անվտանգային համակարգը վերականգնելու ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Սա այն տարածաշրջանի չի, որտեղ կարող ենք առանց մարտունակ բանակի, առանց անվտանգության լիարժեք համակարգի գոյատեւել եւ դերակատարություն ունենալ: վերջերս մի հետաքրքիր վերլուծություն կար, որ մեր մտածելակերպը չէր համապատասխանում այն տարածաշրջանին, որտեղ մենք ապրում ենք: Շատ դիպում արտահայտություն է:
Մինչեւ դա չանենք, լիարժեք դրեակատարություն այս տարածաշրջանում չենք ունենալու: Չեմ տեսնում, որ այս իշխանությունը տրամադրված է դա անել: Առաջինը, ընդունակ չեն: 2018 թվից հետեւողականորեն քանդել են այդ համակարգը: Այդ համակարգը քանդողից չենք կարող հույս ակնկալել, որ կկառուցեն այդ համակարգը, իրենք լավ քանդող են: Մեզ կառուցողներ են պետք»,-հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, երկրորդ նախագահն ասաց. «Կարգավիճակի հարցը միակ փաստարկն է, որ մենք այսօր ունենք: Մենք բանակցային սեղանին առեւտրի համար ոչինչ չունենք: Այստեղ ուղղակի այլ կարգի դիվանագիտական հմտություններ են պետք իօնչ-որ չափով հաջողության հասնելու համար: Եթե մենք դրան զուգահեռ մեր կարգավիճակը չփոխենք տարածաշրջանում, մենք այստեղ ոչինչ չենք ունենալու: Մենք բանակցային սեղանին որեւէ խաղաքարտ չունենք եւ մենք տարածաշրջանում ազդեցություն եւս չունենք: Հիմա մենք չենք կարող մի տեղ հաջողություն ունենալ, առանց վերականգնելու մեր դիրքերը մյուս տեղում: Սա արդեն հումանիտար հարց չի, չոր, դաժան քաղաքականություն է»,-ասաց նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին