Ռոբերտ Քոչարյանը բացատրել է՝ ինչու հրաժարվեց բանավեճի գնալ Փաշինյանի հետ
Այն ֆորմատը, որ կիրառվում է նախընտրական այդ բանավեճի ժամանայկ, ուղղակի անիմաստ ֆորմատ էր. երբ վայրկյաններով պետք է իրար հարց տան, պատասխանեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ քարոզարշավի ժամանակ ինքը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, փոխարենն առաջարկեց դուելի տարբերակը:
«Այն, ինչ ես տեսել եմ անցած ընտրությունների ժամանակ, լիներ այս թիմը, թե մեկ այլ թիմ, դա այն ֆորմատը չէ, որին ես պատրաստ եմ մասնակցել»,-ասաց նա:
Հարցին, թե այսօր էլ է խնդիրների լուծումը տեսնում Նիկոլ Փաշինյանին դուելի հրավիրելու մե՞ջ, Քոչարյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է դուելին, կար ժամանակ, երբ այդպես էին հարցերը լուծում՝ պատիվ պահանջելով: Մի քիչ ռոմանտիկ ժամանակներ էին, բայց դրա մեջ ինչ-որ բան կա: Մենամարտ յուրաքանչյուր ֆորմատով: Եթե դուք եք առաջարկում որպես Հ1-ի լրագրող, ՕԿ, կարո՞ղ եք միջնորդել դրա համար: Սեկունդանտ են ասում»:
Լրագրողը արձագանքեց, որ ինքը նման լծակներ չունի:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին