Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Քաղաքականություն

Քոչարյան. Իշխանությունները միտումնավոր ղարաբաղյան հարցը տեղափոխում են Ռուսաստանի պատասխանատվության ոլորտ

Չափազանց շատ են փաստերը, որոնք վկայում են 44-օրյա պատերազմում հնարավոր ծրագրված պարտության մասին։ Այս մասին հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Անցել է մեկ տարի 44-օրյա պատերազմից հետո։ Պատերազմ, որը դարձավ ազգային աղետ հայ ժողովրդի համար, եւ այսօր ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Ցավոք, անցած տարում ոչ մի հարցի տրամաբանական պատասխան չի ստացվել։ Ընդհակառակը, այս ընթացքում առաջացել են նոր հարցեր, որոնց պատասխանները նույնպես չկան»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ամենակարեւոր հարցը հետեւյալն է. արդյո՞ք պատերազմն անխուսափելի էր, թե՞ այն միտումնավոր սադրեցին, թե՞, մեղմ ասած, դա տեղի ունեցավ քաղաքական միամտության պատճառով։ Ցանկացած պետություն, ցանկացած կառավարություն, մինչեւ պատերազմ սկսել որոշելը, պե՛տք է եւ խոր վերլուծություն է անում։

«Առաջին հերթին, համադրում են սեփական ԶՈւ-ն հակառակորդի ԶՈւ-ի հետ, փորձում գնահատել ներքաղաքական իրավիճակը երկրում, ի վիճակի՞ են արդյոք իշխանությունները համախմբել հասարակությունը, փորձում են հասկանալ երկրի կառավարման հնարավորությունները, ի վիճակի՞ է արդյոք կառավարությունը կառավարել պատերազմի ժամանակ։ Փորձում են հասկանալ, թե ինչպես իրենց կպահեն հակառակորդի դաշնակիցները, եւ միավորումները, որոնց մասնակցում է հակառակորդը։ Սա դասական վերլուծություն է։ Առանց սրա ոչ մի նման որոշում չի ընդունվում։ Երբ այս փաստերը բարեհաջող են դասավորվում, ընդունվում է որոշում՝ սկսել պատերազմը։ Սա պետական կառավարման այբուբենն է։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում։ 2018-ից Հայաստանի կառավարությունն արեց ամեն ինչ, որպեսզի այս հանգամանքները համընկնեն, եւ Ադրբեջանը գնահատեց իրավիճակը որպես նպաստավոր ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծելու համար»,- նշել է Քոչարյանը։

Նա փաստել է, որ իշխանությունները բանակցային գործընթացը մտցրին փակուղի հակասական մոտեցումներով։ 3 տարում 3 տարբեր մոտեցումներն առաջացրին ԵԱՀԿ ՄԽ անվստահությունը Հայաստանի հանդեպ։ «Բանակը վարկաբեկեցին տարբեր քրեական գործերով։ Հասարակությունը բաժանեցին սեւերի եւ սպիտակների, ցույց տվեցին կառավարման տեսակետից քաոտիկ չհամակարգված վարքագիծ, իսկ պատերազմի ժամանակ կառավարման այդ միջոցը կործանարար է երկրի համար։ Փչացրին հարաբերությունները Ռուսաստաի, ՀԱՊԿ-ի հետ։ Հասկանալի էր, որ ՀԱՊԿ-ը ակտիվ դեր չէր խաղա այս ամենում։ Ադրբեջանը շատ ուշադիր հետեւում էր, եւ որոշեց, որ ավելի նպաստավոր պայմաններ պարզապես չեն լինի, եւ պատերազմի հետ կապված ռիսկերն էլ նվազագույնն են իրենց համար։ Այս սխալների պատճառով մենք հայտնվեցինք մեկուսացման մեջ։ Ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին պատերազմն սկսելու համար։ Այնպիսի տպավորություն է, որ մենք առհասարակ ԱԳՆ չունենք։ Չնայած կան փորձառու դիվանագետներ»,- նշել է նախկին նախագահը։

Քորարյանի գնահատականով՝ ամեն ինչ արվեց, որպեսզի Թուրքիան ներգրավվի հակամարտության մեջ։ «Թեզիսը, որը հնչեցրեց նախարարը՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ, Ադրբեջանին ընտրություն չէր թողնում։ Ռիսկերը նվազեցնելու համար նրանք նետվեցին Թուրքիայի գիրկը։ Սա նույնպես փաստ է։ Եթե Հայաստանի իշխանությունները թուրքական գործակալներ լինեին, նույնը կանեին, նույն հետեւողականությամբ, իրենց նպատակին հասնելու համար»,- շարունակել է Քոչարյանը։

«Հարց է շրջանառվում՝ գիտե՞ր արդյոք Հայաստանի կառավարությունը վրա հասնող պատերազմի մասին։ Հայաստանում գրեթե բոլոր վերլուծաբանները խոսում էին պատերազմի հսկայական սպառնալիքի մասին։ Անգամ դեսպանություններն սկսեցին իրենց քաղաքացիներին զգուշացնել, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է։ Դժվար է ենթադրել, թե կառավարությունն այդ մասին չգիտեր։ Եթե գիտեր, ապա հարց՝ ինչո՞վ բացատրել, որ առաջին իսկ օրերին մենք տեխնիկայի, ՀՕՊ եւ հրետանու հսկայական վնաս կրեցինք։ Բացատրություն չկա։ Ավելի լայն հարց. իսկ ինչո՞ւ մենք պարտվեցինք։ Կռվում են երկրները, ոչ թե բանակները։ Պետությունը մոբիլիզացնում է բոլոր հնարավորությունները հաղթանակի հասնելու համար։ Սա է պատճառը, որ պետության առաջին դեմքը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, որպեսզի հնարավորություն ունենա մոբիլիզացնել մարդկային եւ նյութական ռեսուրսները։

Ըստ էության, Հայաստանում դա չարվեց։ Սա պարտության առաջին պատճառն է։ Զորահավաքը տապալվեց։ Բանակը համալրելու փոխարեն զբաղվեցին կամավորական ջոկատների կազմավորմամբ։ Անպատասխան մնացին այն հարցերը, որոնք բարձրացրել էին Մովսես Հակոբյանը եւ մյուսները։ Իշխանությունները բոլոր միջոցներով խուսափում են անհարմար հարցերի պատասխաններից։

Դուք բոլորդ լսել եք վարչապետի հրապարակային ելույթը, երբ կոչ էր անում ձեւավորել ջոկատներ, զրահաբաճկոններ ձեռք բերել եւ այլն։ Սա Ադրբեջանին ուղղակի ազդանշան էր այն մասին, որ մենք ռեսուրսներ չունենք, եւ նա կարող է ավելացնել ճնշումը։ Սա ակնհայտ հանցագործություն է։

Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցրեց հոկտեմբերի 7-ին եւ 19-ին։ Սա միակ հարցն է, որի պատասխանը եղել է։ Այն հետեւյալն է. չկանգնեցրինք, որպեսզի մեզ դավաճան չհամարեն։ Սրանից հետեւում է՝ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհվածների ծնողները կարող են համարել, որ իրենց զավակների մահվան մեղքն ու պատասխանատվությունը նրա վրա է, ով կարող էր կանգնեցնել եւ չարեց դա։ Խուսափեց ծանր, բայց պատասխանատու որոշում կայացնելուց։

Այլ հարցեր էլ կան՝ ինչպե՞ս հանձնեցին Հադրութն ու Շուշին։ Նույնպես պատասխան չկա։ Ինչո՞ւ Ջեբրայիլից մինչեւ Շուշի ոչ մի խրամատ չկար։ Չձեռնարկվեց ոչ մի փորձ՝ ամրություններ կառուցելու։ Պատասխան չկա»,- թվարկել է Քոչարյանը։

Նախկին նախագահն ընդգծել է, որ 5 մլրդ-ի մասին (գումար, որի համար Փաշինյանն իբր տվել է Ղարաբաղը – խմբ.) նույնպես պատասխան չկա։ Նրա խոսքով՝ փաստն այն է, որ մինչեւ 2018թ. Ադրբեջանը փորձում էր լուծել հարցը փողի միջոցով, փորձում էր եւ 2018-ից հետո։ «Հարցը մութ է մնացել։ Իշխանությունները խուսափում են խոսել այդ մասին, եւ դա էլ ավելի շատ հարցեր է առաջացնում։ Ցանկացած քաղաքացի հիմքեր ունի կասկածելու, քանի դեռ դա չի հերքվել։

Մեր պարտությունը անգրագիտությա՞ն, թե՞ դավաճանության արդյունք էր։ Չափից ավելի շատ են փաստերը, որոնք վկայում են հնարավոր ծրագրված պարտության մասին։ Մենք բոլորս կարող ենք մտածել այսպես, քանի դեռ դա չի հերքվել լուրջ, խոր քննությամբ։ Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածելու, որ պատերազմն սկսվեց անգրագիտության եւ տգիտության հետեւանքով, եւ ավարտվեց պայմանավորվածությամբ»,- ընդգծել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ բոլորն սպասում են քննությանը եւ պատասխաններին՝ այդ թվում եւ նրանց, ովքեր իրենց պաշտոնի բերումով պետք է զբաղվեին հարցերի լուծմամբ եւ չեն զբաղվել։

Իսկ ի՞նչ պետք է անել կասկածները ցրելու համար։ «Առաջին հերթին՝ հետաքննել ընդդիմության ակտիվ մասնակցությամբ։ Ցանկացած այլ տարբերակ չի վերականգնի հանրության վստահությունը։ Ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել՝ առանց հիմնական հարցերի պատասխանի»,- ասել է Քոչարյանը՝ շարունակելով, որ երկրում բնակչության բավական մեծ մաս երբեք չի հաշտվի իրավիճակի հետ, մինչեւ պարզաբանումներ չստանա։

«Ինչ վերաբերում է Արցախին։ Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Արցախն այսօր անորոշության առջեւ է։ Հայաստանի իշխանությունները խուսափում են առհասարակ խոսել Արցախի մասին։ Չեն խոսում կարգավորման տարբերակների մասին։ Այնպիսի տպավորություն է, որ ձեռքերը լվանում են։ Բոլոր հարցերը հեշտ ու հանգիստ հասցեագրում են ռուսական կողմին։ Կանցնի էլի մի որոշ ժամանակ, եւ մեր հասարակությունը Ռուսաստանի հետ կսկսի կապել նաեւ բոլոր աննպաստ լուծումները։ Կարծում եմ՝ սա արվում է միտումնավոր։ Ադրբեջանը հայտարարում է, որ վերջնական լուծել է ղարաբաղյան հարցը։ Եվ մենք, ցավոք, բանակցային սեղանի շուրջ չունենք լուրջ փաստարկ արդյունավետ բանակցությունների համար»,- նշել է նախկին նախագահը։

Քոչարյանը հարց է հնչեցրել՝ ի՞նչ կլինի, եթե 3,5 տարի հետո Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահների մանդատի երկարացմանը. «Այս իշխանություններն իրենք իրենց տվե՞լ են այս հարցը։ Կարծում եմ՝ ամեն հայ ամեն օր պետք է տա իրեն այս հարցը»։