Խաչքարի օծում Պաշտպանության Բանակում` ի հիշատակ արցախյան առաջին և 44 օրյա պատերազմում զոհվածների
Պաշտպանության Բանակում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցել խաչքարի օծում՝ ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի: Այս մասին հայտնում են ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդության ֆեյսբուքյան էջում:
«Խաչքարի օծում Պաշտպանության Բանակում
Սույն թվականի հոկտմբերի 1-ին ՊԲ N զորամասում տեղի ունեցավ խաչքարի օծում՝ ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի։
Խաչքարը տեղադրվել էր զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ ու ջանքերով` ի հիշատակ արցախյան առաջին և 44 օրյա պատերազի նահատակ հայորդների։
Օծման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը և պաշտանատար այլ անձինք։
Խաչքարը գինով ու ջրով լվանալուց հետո օծվեց սրբալույս մյուռոնով։ Այնուհետև ներկաներին իր խոսոքով դիմեց սրբազան հայրը․ Այս խաչքարի տեղադրումով մենք հավերժացնում ենք մեր այն եղբայրների հիշտակը, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն մեր այսօրվա խաղաղ կյանքի։ Նրանաք իրենց նահատակությամբ մեզ կյանք պարգևեցին և մենք պարտավոր ենք էլ առավել պատասխանատվությամբ շարունակել Արցախ աշխարհը զորացնելու ու կանգուն պահելու առաքելությունը։
Նյութը պատրաստեց Մանավազդ սրկ․Մկրտչյանը»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի