Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է կառավարությանը
Կառավարության գրավոր քվեարկվող հարցերի բաժնում նախօրեին տեղադրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ Հայաստանի կառավարությանը հանձնելու նախագիծը։
Ըստ նախագծի՝ բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է։
Այս ընկերությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի բաժնետերը։ Թե ում բաժնետոմսերի ձեռքբերման եղանակով է ընկերությունը հայտնվել ԶՊՄԿ-ում, դեռևս պարզ չէ:
«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցված է Մոսկվայում, ըստ ռուսական որոշ բաց աղբյուրների, բաժնետերը Սերգեյ Շերբակովն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի իրական սեփականատերերի ռեեստրում այս նորահայտ ընկերության մասին ոչինչ նշված չկա։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի 75 տոկոսը հետ էր գնվել ու պատկանում էր հենց կոմբինատին, մնացած 12,4 տոկոսի սեփականատերը մի քանի ընկերությունների միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր, իսկ 12,5 տոկոսի բաժնետերեր էին Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի» պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու կոմբինատի ղեկավարներից Նարեկ Ամբարյանը։ Զուրաբովը նաև դատական գործընթացների մեջ էր մյուս բաժնետերերի հետ։
Կառավարությունը բացի 25 տոկոս բաժնետոմսերը որպես սեփականություն ընդունելուց, այլ մանրամասներ չի հայտնում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կայքում ևս բաժնետոմսերի առքուավաճառքի մասին տեղեկություններ չկան։
Նվիրատվության պայմանագիրը կնքվելու է տասն օրվա ընթացքում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին