Էրդողանի խոսնակ. «Ղարաբաղում հաղթանակը հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել»
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին և դրա մեջ Թուրքիայի ունեցած դերակատարմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Խոսնակը կրկին շնորհավորել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ՝ այն անվանելով մեծ ձեռքբերում տարածաշրջանի համար: Քալընը կրկին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին 30 տարում սառեցված հակամարտության լուծման ուղղությամբ ոչինչ անել չկարողանալու մեջ։
Քալընի խոսքով՝ Ղարաբաղում հաղթանակը այն հստակ օրինակներից է, որ գործնականում ապացուցեց միշտ կիրառվող «Մեկ ազգ, երկու պետությունը» արտահայտությունը: Խոսելով արդեն Ադրբեջանի «արդար հաղթանակի» գործում Թուրքիայի ներդրման, աջակցության մասին՝ Էրդողանի խոսնակը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել պատերազմի ընթացքում երկկողմ համագործակցությունից:
«Այնտեղ թուրքական բանակը, ադրբեջանական բանակը, մեր հետախուզությունը, արտգործնախարարները, այլ նախարարներ և, իհարկե, նախևառաջ նախագահները հսկայական ժամանակ ու ջանք են ծախսել գիշեր-ցերեկ: Երբեմն գիշերները 2-ին, 3-ին հեռախոսազանգեր են կատարվել, ժողովներ ու քննարկումներ են անցկացվել: Րոպե առ րոպե հետևել ենք այդ հաղթանակին: Ասեմ, որ այն հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել»:
Քալընը նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է Վարանդայում (Ֆիզուլիում) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի