Թուրքից ապագա մուրացողները կամ մի «անձնուրաց»... Լիլիթ Գալստյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
Շուշին ու Հադրութը կորցրած, մեր ցավի ու չամոքվող տառապանքի խորհրդանիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը երեկ մտքի թռիչք է ունեցել։ Սպառնացել է «վատ աշխատելու համար» ընդդիմությանն առհասարակ զրկել պարգևավճարներից։ Ծափ-ծափ․․․
Նախ, Սիսակին ասեմ, որ հնարավոր չէ զրկել մի բանից, ինչը գոյություն չունի։ Մենք Սահմանադրական դատարանում վիճարկում ենք իշխանության աշխատավարձա-պարգևավճարային ողջ փիլիսոփայությունը և արդեն հրաժարվել ենք պարգևավճարից։ Սրա գրական համարժեքը՝ խնջույքն է ժանտախտի ժամին։
Բայց ամեն անգամ ինձ զարմացնում է սրանց անսպառ անբարտավանությունն ու զինիզմը։ ՈւՇԱԴԻՐ՝ մեր ինքնիշխանությունը տապալած, անկախությունը հարցականի տակ դրած, անցյալը թաղած, ապագան օտարներից մուրացող քաղաքական ուժն ինքն իրեն պարգրատրում է ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ 30 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ՔՊ թիմում շեֆին դուր գալու՝ հայհոյանքի, սպառնալիքի լեզվով խոսելու, պատերին ծեփելու ու լռեցնելու անզուսպ մրցավազք է հայտարարված, բայց մի քիչ էլ վաղվա մասին մտածեք, չէ որ դուք թուրքից ապագա եք մուրում ու ներշնչում, թե ապագա կա․․․ ու մի օր գալու է պատասխան տալու կամ քարեր հավաքելու ժամանակը։
«Ժողովրդավար, լրագրող և իրավաբան» Սիսակին և հանրությանը հիշեցնեմ, որ բոյկոտելը, չմասնակցելը, մերժելը քաղաքական պայքարի զինանոցից է, և մենք չենք պատրաստվում ՔՊ քիմքով շարժվել։
Չփորձեք և չփորձեք շանտաժի ու բոլշևիզմի լեզվով խոսել «Հայսատան» դաշինքի հետ։ Մենք հիմնավորել ենք և մերժել մաս կազմել Համայնքների խոշորացման հանցավոր, հակաօրինական ընթացքին։ Ի դեպ, սա էլ ենք վիճարկելու ՍԴ-ում։
Հ․Գ․ Իսկ ընթերցողին հիշեցնեմ, որ Սիսակ Գաբրիելյանը ՔՊ հայհոյողների և հետևից խփողների ջոկատից է։
Հ․Գ․ Մարդկանց քննարկելն իմ ժանրում չէ, բայց այդպես «համառորեն և անձնուրաց» մի հիշեցրեք ձեզ։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը