Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը կան պլանավորած բազմաթիվ միջոցառումներ. Կտեսնեք փողոցային ակցիաներ. Սաղաթելյան
Այո, մենք սկսելու ենք փողոցային պայքար, որովհետեւ միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերները, սպառնալիքները, որ կանգնած են մեր երկրի առջեւ, չենք կարող չեզոքացնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից հետո կտեսնեք բազմաթիվ ակցիաներ եւ գործողություններ:
Հոկտեմբերի առաջին շաբաթվանից սկսած «Հայաստան» խմբակցության պատգամավորները ամբողջ Հայաստանի տարածքում սկսելու են նաեւ մարզային այցելություններ, փշումներ քաղաքացիների հետ: Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը կան պլանավորած բազմաթիվ միջոցառումներ»,-ասաց նա՝ հավելելով, որ բացի այդ, նաեւ առաջիկայում տարբեր հարցերով բազմաթիվ քննիչ հանձնաժողովներ են լինելու:
«Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են. խաղաղություն մուրալով իրենք պատրաստելու են կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա»,-ընդգծեց Սաղաթելյանը:
Նա հիշեցրեց, որ դեռ 12 օր առաջ իրենք պահանջել են ԱԺ հրավիրել պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին, դատախազին, ԱԳ նախարարին եւ անցկացնել փակ ռեժիմով քննարկել Կապան-Գորիս ճանապարհին ստեղծված իրավիճակը. «Մինչեւ այս պահը մերժում չկա, բայց փաստն այն է, որ հանդիպումը չի կայացել: Տարբեր մանկական պատճառաբանություններ են բերում: Սա անում է այն իշխանությունը, որը խոսում է համատեղ աշխատանքից, կառուցողական քայլերից»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին