ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն ճանապարհ է հարթել Ներկայացուցիչների պալատում ANCA-ի կողմից աջակցվող փոփոխության ամբողջական վերանայման համար՝ ներկայացուցիչներ Թոնի Կարդենասի (D-CA), Ադամ Շիֆի (D-CA) եւ Բրեդ Շերմանի (D-CA) գլխավորությամբ, ովքեր Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Փոփոխությունը պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք 2020 թվականին օգտագործվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար, հաղորդում է ANCA-ն:
Հանձնաժողովը նաեւ կողմ է քվեարկել, որպեսզի Ներկայացուցիչների պալատին թույլ տրվի լիարժեք քվեարկել Արցախ/Հայաստանի օգտին փոփոխությունների հարցով՝ ներկայացուցիչներ Ֆրենկ Փալոնեի, Դեյվիդ Վալադաոյի, Դինա Տիտուսի եւ Ջիմ Մաքգովերնի գլխավորությամբ:
Փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատի կողմից «2022 ֆինանսական տարում ազգային պաշտպանական լիազորությունների մասին օրենքի» (H.R.4350) քննարկման ժամանակ, որը կարող է սկսվել սեպտեմբերի 21-ին:
Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխության մեջ նշվում է, որ Կոնգրեսը կարծում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին»: «Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք փաստերի մասին ամբողջական զեկույց ստանանք, քանի որ ձգտում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար»,- ասել է ներկայացուցիչ Կարդենասը:
«Ուրախ եմ, որ սերտորեն համագործակցել եմ ներկայացուցիչներ Շիֆի եւ Շերմանի հետ` փոփոխությունը մտցնելու համար, որը հենց դա է անում: Այս զեկույցը վճռորոշ նշանակություն ունի Ադրբեջանի գործողությունների մասշտաբի եւ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտման վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար: Բացի այդ, դրանում հստակորեն կնշվի, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի մնացած բոլոր հայ ռազմագերիներին անվերապահորեն Հայաստան վերադարձնելու իր պարտավորությունը: Ես երախտապարտ եմ համահովանավորների երկկուսակցական խմբին, որը միացավ մեզ այս ջանքերում, եւ քրտնաջան կաշխատեմ, որպեսզի զեկույցը պատրաստ լինի»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին