Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի․Վալերի Բուայե
Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Անկախության օրվան ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին:
«Հայաստանի Անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որ միավորում են մեր երկու երկրներին: Այս Հայաստանը՝ հարուստ ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող մշակույթով և հզոր ինքնությամբ, այս Հայաստանը, որը պայքարել է Ֆրանսիայի կողքին մեր ազատությունների համար, հաղթահարել է պատմության փորձությունը, ինչպես և Ֆրանսիան»,- գրել է Բուայեն:
Նա նշել է, որ Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ֆրանսիացի պատգամավորը նաև նշել է, որ Անկախության այս օրը Հայաստանը ստիպված է տոնել հազարավոր երիտասարդների կորուստի, հազարավոր վիրավորների և հայ գերիների ընտանիքների անորոշության պայմաններում:
«Ես հայ չեմ, բայց ֆրանսիացի լինելով հանդերձ, ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի համար քույր է, և կարծում եմ, կարող է ապավինել մեր լիակատար աջակցությանը»,- գրել է Բուայեն:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի