ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. ԱՄՆ պետքարտուղար
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ անցնող 30 տարվա ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա:
«Մենք գնահատում ենք Հայաստանի նվիրվածությունն ինչպես այս ընդհանուր արժեքներին, այնպես էլ՝ միջազգային հանձնառություններին, ինչը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման հարցում»,- նշել է Բլինկենը:
Նա բարձր է գնահատել աներիկահայերի հայերի ներդրումն ԱՄՆ-ի կենսապահովման հարցում՝ արձանագրելով, որ այդ մշակութային առնչությունները, ինչպես նաև՝ ժողովուրդների միջանձնային հարաբերությունները, ամրապնդում են կապը երկու երկրի միջև:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններում, ինչպես նաև ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու, այդ թվում և բոլոր գերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզման և աճյունների ամբողջական ու արագ փոխանակման հարցում: Այս կարևոր օրվա առթիվ մենք շնորհավորում ենք Հայաստանին և ակնկալում ամրապնդել մեր երկկողմ սերտ հարաբերությունները»,- ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի