Այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ. Գագիկ Ծառուկյան
30 տարի առաջ սեպտեմբերի 21-ը ամսաթիվ լինելուց զատ վերածվեց ազգի ինքնության, ազգի միասնականության, անկոտրում կամքի ու հավատի սիմվոլի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Նորանկախ հայկական պետականությունը կոփվեց բազմաթիվ փորձություններում, որոնք գուցե հնարավոր չլիներ հաղթահարել, եթե չլիներ ազգի միասնականությունը, ազգային պետություն ունենալու համընդհանուր երազանքը և պատմական հայրենիքում ազատ ապրելու անխախտ ուխտը:
Ինչպես անկախության առաջին օրերին, այնպես էլ հենց այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ: Մարտահրավերներ, որոնք պարտավոր ենք հաղթահարել համազգային վճռականությամբ: Այլ ճանապարհ չկա՛:
Անկախության տոնի խորհուրդը պիտի ամուր մնա մեր և մեր սերունդների կյանքում: Ուղիղ մեկ տարի առաջ մի ամբողջ սերունդ՝ անկախության սերունդ, ելավ սրբազան պայքարի՝ հանուն նրա, որ մեր հայրենիքը շարունակի ապրել, ապրել ազատ և միասնական:
Ուստի հավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, ովքեր այսօր Եռաբլուրից են մեզ հսկում: Արժանի՛ լինենք նրանց լուսավոր հիշատակին, պաշտպա՛ն լինենք մեր հայրենիքին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին