Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը.Արթուր Ղամբարյան
Վաղը ժամը 10․00-ին, Հայ-ռուսական համալսարանի բացօթյա ամֆիթատրոնում ուսանողների հետ խոսելու ենք Հայաստանի անկախության ծննդականի (արտահայտությունը՝ ժամանակակից Արամ Մանուկյանի) իրավաքաղաքական բնույթի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին փոխնախարար, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միայն պետականապահպանության հարցում առկա անորոշությունները, պետականության մայրամուտի իրական վտանգները պետք է առիթ հանդիսանային արժևորելու Անկախության հռչակագրում արտացոլված պետականապահպանության սկզբունքները։
Ճիշտ է՝ Անկախության հռչակագիրը նոր դարագլուխ բացեց Հայաստանի, ողջ հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ, այն դարձավ առաջին անկյունաքարը, որի վրա հետագայում պիտի վեր խոյանար Հայոց պետականության շինությունը (Տե՛ս Պողոսյան է․ Անկախ պետականության և զարգացման գործընթացը Հայաստանում (1990-2001 թթ.): Եր․, 2013․ էջ 41),
սակայն Անկախության հռչակագրի գործողության ՓԱՍՏԱՑԻ դադարեցումը (այն իրավաբանորեն դադարեցնելու հնարավորություն չկա), մասնավորապես՝ իշխանության կողմից պատմական այս իրողություններում Հռչակագրի 11-րդ (ցեղասպանության ճանաչման մասին) կետի անտեսումը կբացի Հայ ժողովրդի պատմության՝ պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին