Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Երևանի ավագանու նախկին անդամ, ՔՊ-ական Հայկ Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարելեւ հայտնել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
«Հարգելի՛ ընկերներ։
Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո որոշում կայացրեցի վերադառնալ հայրենիք, ու ձեռք բերածս գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին։ Երկրում դրական փոփոխության ակնկալիքով անդամակցեցի ՔՊ Կուսակցությանը (2016թ):
Այս 5 տարիների ընթացքում անկեղծ եմ եղել իմ ցանկություններում՝ հայրենիքիս ու համաքաղաքացիներիս հանդեպ։ Հասցրել եմ նաև ձեռք բերել լավ ընկերներ թե կուսակցության ներսում, թե քաղաքական դաշտում և թե 2020թ. ռազմի դաշտում։ Հավատարիմ եմ եղել կուսակցության որդեգրած գաղափարներին։
Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության և համագործակցության համար։ Ուր էլ որ լինեմ, շարունակելու եմ ծառայեցնել գիտելիքներս բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու։ Այս պահից սկսած պատրաստ եմ լսելու թե աշխատանքի և թե համագործակցության առաջարկներ։
Հ.Գ. ՔՊ կուսակցության հարգելի նախագահ Սուրեն Պապիկյան։ Գրառումս կարող եք հիմք ընդունել, որպես կուսակցությունից դուրս գալու դիմում»,- ասված է գրառման մեջ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին