Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի եւ Արցախի կառավարություններից. «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար
Իշխանություններն ասում են՝ եկեք Արցախ, բայց Արցախի կարգավիճակից չեն խոսում. Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի եւ Արցախի կառավարություններից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:
«Պետք է Արցախը ճանաչվի Հայաստանի մաս: Երկրորդ, եթե խանգարող քաղաքականություն կա, ճանաչեն Արցախն անկախ: Միջազգային խաղաղապահներ տեղակայեն, ոչ թե միայն ռուսական, որովհետեւ ռուսականը միակողմանի է եւ իրենց քաղաքական նկատառումներից ելնելով շատ հաճախ մեր շահերը ստորադասում են Թուրքիայի հետ իրենց բարեկամությանը:
Ռուսներն ասում են՝ ճիշտ է, Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց Թուրքիան մեզ համար շատ կարեւոր գործընկեր է: Սա նշանակում է, որ ռուսները մեզ համար էական բան չեն անելու: Բացի այդ, եթե ռուսների մոտեցումն անկեղծ է, իրենք երեքով պատասխանտու են Արցախի համար, ինչու է այսօր իր չափով խոչընդոտում, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ներկա լինենեն, ինչու է խոչնդոտում Միսնկի խմբի համանախագահությանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս 30 տարիների ընթացքում Արցախը Հայաստանին միացնելու կամ անկախ ճանաչելու համար ոչ մի խոչնդոտ չի եղել, պարզապես ցանկություն էր պետք, որը չունեին իշխանությունները:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի