ԺԵԽՏԱԽՏ․ հենց այս համաճարակի դեմ է պետք գտնել պատվաստանյութ
Արդեն երկրորդ տարին է, ինչ ողջ աշխարհում մոլեգնում է Քովիդ համաճարակը։ Ինչպես միջնադարում ողջ աշխարհում մոլեգնում և մահ էին սփռում Ժանտախտը, խոլերան, ծաղիկը, որոնց համար գտնվեցին պատվաստանյութեր և այդ հիվանդությունները նահանջեցին և, փաստորեն, վերացան, այնպես էլ շուտով քովիդը նույնպես կնահանջի։ Հայաստանում օրենքով պարտադրվում է քովիդի դեմ պատվաստումը, բացի․․․ պաշտոնյաներից։
Սակայն այդ մասին չէ, որ կուզենայի խոսել։ Ինչպես նշեցի, քովիդը, ի վերջո, կնահանջի, բայց արդյոք նրա վերացումը կառողջացնի՞ մեր ժողովրդին, կասկածում եմ։
Վերջին տարիներին շատերն այս իշխանության կողմնակիցներին անվանեցին «Ժեխ»։ Ինքս ձեռնպահ եմ մնացել այս վիրավորական բնորոշումից։ Սակայն, հատկապես վերջին օրերին, երբ իշխանության ներկայացուցիչները բացահայտորեն ոտնահարում եմ մեր արժանապատվությունը՝ հայոց պատմական տարածքները համարելով ադրբեջանական, մեր գերիների տառապանքները՝ «հորինված» և ժողովուրդն այս ամենի հանդեպ անտարբեր է, ապա եթե ոչ ժեխ, ապա ինչպե՞ս բնորոշես նրան։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանում, բացի քովիդից, մոլեգնում է առավել վտանգավոր համաճարակ՝ ԺԵԽՏԱԽՏԸ։ Եվ հենց այդ համաճարակի դեմ է պետք գտնել պատվաստանյութ և պարտադիր ձևով ներարկել բոլոր նրանց, ովքեր քվեարկել և պաշտպանում են դավադիր իշխանությանը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո