Իշխանությունը փորձում է ազատվել ինձնից` Գեղամասարը միացնելով Վարդենիսին․ Հակոբ Ավետյան
Գեղամասար խոշորացված համայնքն առաջիկայում կմիանա Վարդենիսին, և կանցկացվեն համայնքապետի արտահերթ ընտրություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո իմ նկատմամբ լարվածություն առաջացավ, որովհետև մեր համայնքն ընդդիմադիր համայնք է համարվում, ես էլ ընտրությունների ժամանակ եղել եմ «Հայաստան» դաշինքի շտաբի պետը։ Իշխանությունն այսպես է վարվում, որ հեշտությամբ հաղթի Վարդենիսում և ազատվի ինձինց, որովհետև ինձ համարում են իրենց մրցակից և խանգարող»,- նշեց նա։
Գեղամասար խոշորացված համայնքը ձևավորվել է 2017 թվականին։ Համայնքի կազմում մտնում է 18 գյուղ։ Գեղամ Ավետյանի կարծիքով՝ եթե համայնքը միանա Վարդենիս համայնքին, ոչ մի դրական արդյունք չի լինի։
«Գեղամասար համայնքի գյուղերն իրար համաչափ են։ Միավորման ծրագիրն այնպես էր, որ առանձացվել էին գյուղերի ամենակարևոր խնդիրները և պահվում էին ուշադրության կենտրոնում։ Հիմա եթե միանա Վարդենիսի համայքին, որն ունի շատ մեծ գյուղեր, այդ համաչափությունը չի պահպանվի, և Գեղամասարի փոքր գյուղերն ուղղակի կանտեսվեն։ Խոշորացումից մեկ տարի անց արդեն հետևանքները կերևան։ Ես չեմ հասկանում՝ ինչպես են իրենք կարողանում առաջնահերթ դասել անձնական խնդիրները համայնքի խնդիրներից»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։
Վարդենիս համայնքում ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 5-ին։ Ավետյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ, սակայն մինչև հիմա էլ աջակցում է «Հայաստան» դաշինքին։
«Ես կիսում եմ «Հայաստան» դաշինքը գաղափարները և կողմնակից եմ ծրագրերին»,- հավելեց Ավետյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին