Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը ակնհայտորեն խնդիր է հետապնդում շեղելու գործարքից. Զարուհի Փոստանջյան
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը ակնհայտորեն խնդիր է հետապնդում շեղելու գործարքից, որը պետք է ի կատար ածվի, եւ դրա համար այս թատրոն շոուն բեմադրվել է: Այս մասին այսօր՝՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Բոլոր նրանք, որոնք իրեն չեն աջակցում, իրեն ընդդիմախոսել են, գտնվում են իշխանության սեւ ցուցակի մեջ: Հետեւաբար երկուսը մեկտեղվել է. մեկն այն է, որ ընդդիմախոսություն է եղել, երկրորդն էլ կարեւոր խնդրից շեղելն է: Էլի բաներ ունեն հանձնելու եւ դրա համար այս շոուն բեմականացվում է: Բայց այս ձերբակալությունը ոչ մի ռեզոնանս չունեցավ: Հասկանալի է, որ այս ամենը կեղծ է»,-ասաց նա:
Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ մենք հիմա գտնվում ենք թեժ պատերազմի նախաշեմին. «Ալիեւը Կովսականում օդանավակայան է կառուցում, որովհետեւ իրենք պետք է ռազմական նվաճումը շարունակեն, ռազմականացնեն այդ տարածքները, այդտեղ հնարավոր չէ իրականացնել բնակեցում: գերիների հազարատները պետք է ոչ թե հացադուլ անեն, այլ կազմակերպվեն, այլ գնանք սահմանամերձ գյուղերում մենք վերցնենք գերիներ հարազատների հետ միասին»,-ասաց նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին