Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Քաղաքականություն

Գլխավոր դատախազությունը նախագիծ է մշակել անձեռմխելիության վերաբերյալ․ ի՞նչ է իրենից ենթադրում նախագիծը

Գլխավոր դատախազությունը մշակել է նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկվում Ընտրական օրենսգրքում: Դրանք վերաբերում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրացուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի հարաբերություններին: Որ այդ հարաբերություններում առկա են օրենսդրական բացեր, երևաց հունիսի 20-ի ընտրություններից հետո. «Հայաստան» դաշինքի 3 ընտրված պատգամավոր կալանավորվեց ԿԸՀ-ի թույլտվությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության:

«Այս նախագիծը միտում ունի տանելու նրան, որ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի վերաբերյալ տալիս է որոշում ազատությունից զրկելու, ապա վերջինիս մանդատ ստանալու դեպքում նրա անձեռնմխելիությունը համարվում է հաղթահարված։ Եթե մի կողմից պնդում ես, որ օրենքը հստակ սահմանումներ ունի, իսկ մյուս կողմից բերում ես նախագիծ՝ պատճառաբանելով, որ հստակեցնելու բաներ կան, դրանով խոստովանում ես, որ օրենքը շրջանցում ես և պատգամավորներին պահում ես կալանքի տակ ապօրինի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Հայրապետյանը հիշեցնում է՝ ընդդիմադիր պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը կալանավորվել են, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ: Նրանք այդ ժամանակ եղել են պատգամավորության թեկնածուներ, մինչդեռ այսօր պատգամավորներ են. իրավաբանը հղում է անում Սահմանադրության 96-֊րդ հոդվածի երկրորդ կետին.

«Երբ նրանք ստանձնեցին պատգամավորի պաշտոնը, ստացան մանդատը, գլխավոր դատախազը պարտավոր էր ներկայանալ Ազգային ժողով և վերջիններիս կալանքի տակ պահելու հետագա շարունակականության վերաբերյալ ստանալ պատգամավորների համաձայնությունը։ Ակնհայտորեն, նրանք ապօրինի կերպով են կալանքի տակ պահվում, և սա նախադեպը չունեցող երևույթ է»,- ընդգծեց իրավաբանը։

Գլխավոր դատախազությունը փոփոխությունների նախագծով հստակեցնում է, որ Դատախազությունը միակ մարմինն է, որը կարող է դիմել ԿԸՀ՝ թեկնածուի կամ ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար: ԿԸՀ-ը միջնորդության վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան դրա մուտքագրման հաջորդ օրը՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նախագծով իշխանությունն ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորին, այլ կերպ ասած հանում է Ազգային ժողովից ու բերում ԿԸՀ-ի լիազորությունների դաշտ՝ դրանից բխող իրավակարգավորումներով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անազատության մեջ հայտնված պատգամավորների խնդիրը դիտարկում է այլ հարթությունում: Վստահ է՝ նրանք քաղբանտարկյալներ են.

«Իշխանության պատվերով դատական համակարգը գործում է՝ ուղղակի մի կողմ դրած Հայաստանի Հանրապետության քրեական-դատավարական օրենսգրքերը, երկրի Սահմանադրությունը։ Սյունեցի մեր պատգամավորների դեպքում մարդկային վրեժխնդրությունն է, որ կա, իսկ Արմեն Չարչյանի դեպքը պայմանավորված է նաև Արմեն Չարչյանի նախկին գործունեությամբ։ Նրանք ուղղակի Հայաստանում կայացած մարդու նկատմամբ ատելություն ունեն»,- ասաց Մանուկյանը։

Պատգմավորը առանձնացնում է Արմեն Չարչյանի դեպքը: Ասում է՝ խախտվել է նրա կյանքի իրավունքը, կալանավորումը նրա կյանքի հետ համատեղելի չէ։

«Ինֆարկտի մասին է խոսքը, շաքարն է սարսափելի, թույլատրված նորմից շատ ավելի բարձր: Ըստ եղած կանոնակարգումների՝ այդ աստիճանի շաքար ունեցող մարդն անազատության մեջ չպետք է գտնվի»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։

Գլխավոր դատախազության մշակած փոփոխությունների նախագիծը օգոստոսի 20-ից տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական edraft.am կայքում հանրային քննարկման համար: Սեպտեմբերի 5-ը քննարկման վերջին օրն էր: 2 շաբաթվա ընթացքում նախագիծը կարդացել է ընդամենը 309 մարդ, ստացվել է 0 բացասական, 3 դրական արձագանք: