Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Արցախի ավելի քան 1,5 հազար բնակչի
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտ քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների ավելի քան 1,5 հազար բնակչի: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մենք երկրորդ հարկում ենք ապրում, եւ այս պահին, քանի որ ջուրը չի հերիքում, մեզ խմելու ջուր է հարկավոր։ Առանց ռուս խաղաղապահների մենք չէինք կարողանա գոյատեւել։ Եվ ես կուզեի շնորհակալություն հայտնել նրանց, որ օգնում են մեզ, եւ այն ամենի համար, ինչ այս պահին անում են մեզ համար։ Խաղաղապահները երաշխիք են մեզ համար, նրանք պաշտպանում են մեր հողերը եւ հույս ունենք, որ հետագայում ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Ստեփանակերտի բնակչուհի Լենա Իզմայիլյանը։
«2 շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի մարդասիրական կենտրոնի զինծառայողները կատարել են ավելի քան 30 ուղեւորություն եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ապահովել ավելի քան 200 տոննա խմելու ջրով: Մարդասիրական հարցի լուծման համար խաղաղապահներն օգտագործել են 2 ջրատար, յուրաքանչյուրը՝ մոտ 5 խմ ծավալով»,-հայտնել են նախարարությունից։
«Շնորհակալ ենք շատ։ Խաղաղապահների շնորհիվ մենք այստեղ հանգիստ ենք ապրում»,-ասել է բնակչուհի Նելի Իվանյանը։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի