Այո, տեղի է ունենում քաղաքական վենդետա. Առուշ Առուշանյանը եւ նրա ընկերները պետք է ազատ արձակվեն.Սերժ Սրապիոնյան
Այս իշխանությունները, երբ մեկին ձերբակալում են, սկզբից դնում են հանցագործի կնիքը, բնութագրելով նրան որպես թալանչի, գող, ավազակ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առուշ Առուշանյանին աջակցության հասարակական նախաձեռնության անդամ, գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:
«Ես հայտարարում եմ, որ Առուշը քաղաքական կալանավոր է: Անցած արտահերթ ընտրություններում, որտեղ կիրառվեց վարչական ռեսուրսը, ես չգիտեմ, թե էլ ինչ ղալաթներ են արել, եւ միայն Սյունիքում էր, որ հաղթեցին ընդդիմադիր հայացք ունեցող մարդիկ: Այո, տեղի է ունենում քաղաքական վենդետա:
Երբ վարչպետի աթոռը զբաողցնող անձն ասում է մի բան, խորհուրդ կտամ հասկանալ ուղիղ հակառակը: Երբ նա ասում է, որ պետք է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ եւ այդ կարծիքը չի համընկնում Սոթքի կիսագրագետ, հայկական դպրոց կիսը հաճախաց, բաղաձայնների ընդամենը կեսին տիրապետող անձը, որը հայտարարում է՝ «Սոթքը իրանցն է», այսինքն եթե մարդը այդ դատողությամբ չի, դա արդեն ժողովրդի ձայնը չի: Դա ձեռնտու չի իրենց»,-ասաց նա:
Սրապիոնյանը նկատեց, որ եթե հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ականները հաջողեն, միեւնույն է, ազատ չեն արձկելու Առուշ Առուշանյանին եւ մյուսներին:
«Առուշ Առուշանյանը եւ նրա ընկերները չպետք է կալանավորվեն, նարնք անմիջապես պետք է ազատ արձակվեն եւ պիտի այս մարդկանից հայցեն ներողամտություն՝ վայրենի վերաբերմունք նրանց եւ նրանց ընտանիքներին ցուցաբերելու համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին