«Պատիվ ունեմ» խմբակցությունը արժանապատիվ խաղաղության կողմնակից է
Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են Արցախում գտնվող ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ու խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի հետ:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասել է, որ հետևում են Հայաստանի խորհրդարանի անցուդարձին ու ափսոսանք է հայտնել Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալման կապակցությամբ:
Դավիթ Գալստյանը ներկայացրել է Արցախի բնակչությանը մտահոգող հիմնախնդիրները, խոսել է 2 խորհրդարանների ընդդիմադիր ուժերի փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:
«Մեր համագործակցությունը մշտական է լինելու»,-պատասխան խոսքում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա շեշտել է, որ հետամուտ են լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, օկուպացված տարածքների վերադարձի հարցում:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը արժանապատիվ խաղաղության կողմնակից է ու դատապարտում է «Խաղաղություն տարածքների դիմաց» օրակարգը»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին