«Ազատ հայրենիքը», Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիքը» կատարում են Ալեն Սիմոնյանի հրամանները. Մետաքսե Հակոբյան
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակն է։ Սակայն, Արցախի ու Հայաստանի համար կարևորագույն օրը նշելու համար Հայաստանից Արցախ է գործուղվել խորհրդարանական պատվիրակություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղում ունի Վիեննա։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի համար այդ կարևորագույն օրը Հայաստանի իշխանությունների ամենաբարձր էշելոնների բացակայությունն այն պատճառով է, որ նրանք երբեք Արցախ գաղափարի շուրջ չեն եղել։
«Այս իշխանությունները միշտ իրենք հայ ազգի հետ որևէ կապ չեն ունեցել։ Բնականաբար սա իրենց համար ոչ կարող էր տոն լինել, ոչ հպարտության արժեք, և բնականաբար իրենք հանձնելով Արցախը նաև ըստ իրենց փակել են Արցախի հարցը։ Այնպես որ մենք չէինք էլ սպասում, որ իրենցից մարդ էր գալու Արցախ։ Իսկ ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին՝ ես անձամբ լսել եմ Արցախի ԱԺ նախագահի հետ իր զրույցը՝ ինքը շատ ավելի կարևոր գործերով զբաղված լինելով չէր կարողանալու գալ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, չեմ կարծում, որ ընդհանրապես ինքը Արցախ երբևէ այլևս ոտք կդնի, որովհետև նախ որևէ մեկը իրեն անվտանգության երաշխիք տալ չի կարող և հավերժ փակ է իր համար Արցախը։ Մնացած բարձրաստիճան պաշտոնյաները չեմ կարծում, որ գիտեին ընդհանրապես կամ պատմությունից տեղյակ են, որ գոյություն ունի սեպտեմբերի երկուս կամ ինչ օր է այդ օրը ընդհանրապես ոչ միայն Արցախի, այլ ամբողջ հայ ժողովրդի, հայ ազգի համար»,-ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որ ժամանել է Արցախ, դա ևս իրենց նախաձեռնությունը չէ, այլ Արցախի ԱԺ նախագահ Թովմասյանն իր նախաձեռնությամբ անձամբ հրավիրել է երեք խմբակցություններին։
«Եթե համամասնությամբ նայենք՝ ՔՊ-ից, եթե չեմ սխալվում, թվով շատ քիչ մարդ է եկել, եթե չեմ սխալվում, յոթ հոգի ընդամենը։ Երեկ մեծ ճաշկերույթ արվեց իրենց պատվին, որին մեր խմբակցությունը չմասնակցեց՝ Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները մասնակցել են՝ բացի մեր խմբակցությունից և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից «Պատիվ ունեմ» դաշինքը ևս չմասնակցեց այդ ճաշկերույթին»,- նշեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այսօր համատեղ «ձևական» նիստ է լինելու, որտեղ ՔՊ-ն երեկվանից սկսեց թելադրել իր օրակարգը. «Ընդ որում, ընդգծեմ, որ սա երեսուն տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ ինչ-որ անկիրթ, չգիտեմ, մանկապարտեզը նոր ավարտած անձինք, եկել են Արցախ ու իրենց օրակարգն են թելադրում արցախցուն։ Երբևէ, հավատացեք, այդպիսի բան չի եղել։ Երբևէ Հայաստանի իշխանությունները կամ Ազգային ժողովը օրակարգ թելադրող չեն եղել Արցախում՝ իրենք եղել են գործընկերներ։ Երեկվանից պայքար է, թե քանի հոգի պիտի մտնի Ազգային ժողովի դահլիճ, որովհետև հասկանալի է, մեծամասնություն կազմող խմբակցությունը ընդամենը յոթ հոգի են ներկա։ Բնականաբար, իրենք որոշում էին, որ պիտի մտնի «Հայաստան» դաշինքից երեք հոգի, մեկ հոգի «Պատիվ ունեմից», երբ որ այդ խմբակցություններից մեծ մասը գրեթե բոլորն են եկել։Մեր պայքարի արդյունքում, թույլ տրվեց՝ այսպես մեծահոգի գտնվեցին, թույլ տրվեց, որ բոլորը մասնակցեն, բայց զրկեցին մեզ ելույթի իրավունքից։ Այսինքն, այսօր Արցախի խորհրդարանում Արցախի խորհրդարանի պատգամավորը զրկված է ձայնի իրավունքից։ Այն ինչ-որ այդտեղ անում է Սիմոնյան Ալենը, այստեղ ՔՊ-ն եկել է և արդեն նույն օրակարգը կարողացավ անցկացնել։ Այնպես որ, երբ մեծ-մեծ այստեղ խոսում են Արցախի Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներ, «Ազատ Հայրենիք», Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք», Դուք հետո նիստը երևի կտեսնեք՝ գլուխները բարձր ինչպես են նստած ու ինչ պաթոսի մեջ ու ինչ պոպուլիզմ ու ձևականություն։ Ասեմ, որ իրենք ընդամենը կատարում են Սիմոնյան Ալենի հրամանները»,-շեշտեց Հակոբյանը։ Արցախցի պատգամավորը հայտարարեց, որ չի ուզւոմ առաջ ընկնել, սակայն մենք կտեսնենք իրենց գործողությունները, թե ինչպիսին են դրանք լինելու, որովհետև սա մարսել անհնար է և այն արցախցին, ով ընդհանրապես թասիբ ունի ու իրեն լեռնահայ է զգում և ընդհանրապես հայ է զգում՝ ինքը չպետք է թույլ տա նման ստորացում։ «Որովհետև այս իշխանությունները թուրքի առաջ հային ստորացնելուց հետո՝ հիմա շարունակում են ստորացնել իրենց նման ոչ հայերի առաջ, այն մարդկանց առաջ, ովքեր հանձնել են մեր հայրենիքը ու զոհել մեր քաջորդիներին»։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի