Ստացած արձագանքները ապշեցուցիչ են. Արմեն Աշոտյան
Կապիտուլյանտի պարտվողական եւ թրքամետ հայտարարությունները կտրուկ նվազեցնում են մեր ազգային շահերի հետապնդման արդյունավետությունը առանց այն էլ թերի արձագանքող միջազգային կառույցներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ վարքագծի մասին եւ դատապարտեն այն։
Ստացած արձագանքները ապշեցուցիչ են։
Մեր խնդիրներին մշտապես ու աչալուրջ եվրոպացի գործընկերներս ինձ պատասխանում են, որ այս դեպքերի կապակցությամբ հանրային սուր դիրքորոշում հայտնելուց զերծ կմնան, քանի որ.
«Հայաստանի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ այդ ճանապարհի հատվածը հանդիսանում է Ադրբեջանի սուվերեն տարածք, ուստի ադրբեջանական կողմին հնարավոր է մեղադրել միայն «ապակառուցողականության» մեջ»։
Այսինքն, կապիտուլյանտի պարտվողական եւ թրքամետ հայտարարությունները կտրուկ նվազեցնում են մեր ազգային շահերի հետապնդման արդյունավետությունը առանց այն էլ թերի արձագանքող միջազգային կառույցներում։
Հնարավոր չէ էֆեկտիվ պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը, եթե պաշտոնական Երեւանը անում է ճիշտ հակառակը։
Սրանք մեր ձեռքերը կապում են նաեւ արտերկրում եւ մեզ ներկայացնում են «ռեւանշիստ»։
Հետեւությունները թողնում եմ ձեզ»,- գրել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին